Ցիտրուսային պտուղը լյարդի հիվանդությունների դեմ պայքարի նոր միջոց է ճանաչվել
Բերգամոտում պարունակվող պոլիֆենոլային միացությունները կարող են պաշտպանել լյարդը ավելորդ ճարպից և նյութափոխանակության խանգարումներից։ Այս եզրակացությանն է հանգել «Մագնա Գրեկիա» համալսարանի հետազոտողների թիմը։ Մկների վրա կատարված փորձի ընթացքում, որոնք ունեին նյութափոխանակության հետ կապված լյարդի ճարպային հիվանդություն (MASLD)՝ պայմանավորված հաճախակի կալորիական խորտիկներով, բերգամոտի մզվածքի ավելացումը նկատելիորեն իջեցրել է լյարդի ճարպային դեգեներացիան, ինչպես նաև տրիգլիցերիդների և գլյուկոզայի մակարդակները։ Հոդվածը հրապարակվել է «Nutrients» ամսագրում։
15 շաբաթ շարունակ մկներին կերակրել են «մարդկային» բարձր կալորիականությամբ դիետայով, որը հարուստ էր քաղցրով և ճարպով։ Կենդանիների մի մասի խմելու ջրին ավելացվել է բերգամոտի պոլիֆենոլային ֆրակցիան (BPF)։ Առանց այս հավելման, կրծողների մոտ ձևավորվել էր լյարդի արտահայտված ճարպային հիվանդություն. օրգանը մեծացել էր ավելի քան երկու անգամ, կտրուկ աճել էին ճարպի, գլյուկոզայի, տրիգլիցերիդների և խոլեստերինի ցուցանիշները։ Մկների այն խմբի մոտ, որոնք ստանում էին BPF, լյարդի զանգվածը, ճարպի բաժինը և բջիջներում ճարպային ներդրումների քանակը նվազել էին, իսկ արյան ցուցանիշները բարելավվել էին։
Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ բերգամոտի պոլիֆենոլները նվազեցնում են ճարպի սինթեզը և ակտիվացնում աուտոֆագիան՝ ներբջջային «մաքրման» գործընթացը, որն օգնում է հեռացնել ավելորդ լիպիդները և վնասված բաղադրիչները։ Մկների աղիքում վերականգնվել է կարճ շղթայական ճարպաթթուների, ներառյալ՝ բուտիրատի արտադրությունը, որը պաշտպանական դեր է խաղում նյութափոխանակության խանգարումների դեպքում։
Հեղինակները պարզաբանում են, որ արդյունքները դեռևս սահմանափակված են լաբորատոր կենդանիների մեկ գծով անցկացված փորձերով, հետևաբար մարդկանց համար դրանց օգտակարության մասին խոսելը դեռ վաղաժամ է. անհրաժեշտ են կլինիկական փորձարկումներ։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա