84 տարեկանում մահացել Է ԱՄՆ նախկին փոխնախագահ Չեյնին
Punchbowl-ի հիմնադիր Ջեյք Շերմանը հայտարարել է ԱՄՆ 46-րդ փոխնախագահ Դիք Չեյնիի մահվան մասին։ «Նա 84 տարեկան էր։ Նախկին փոխնախագահը մահացել է թոքաբորբի և սրտի հիվանդության բարդություններից», - ասվում է հայտարարության մեջ։
Չեյնին ծնվել է 1941 թվականի հունվարի 30-ին, Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքում։ Նա Հանրապետական կուսակցության անդամ էր և ծառայել է չորս նախագահների վարչակազմերում։ Նա պաշտպանության նախարար է եղել Ջորջ Բուշ ավագի նախագահության օրոք։
2001 թվականի հունվարից մինչև 2009 թվականի հունվարը՝ նա փոխնախագահի պաշտոնն է զբաղեցրել Ջորջ Բուշ կրտսերի օրոք։ Երկու անգամ կատարել է նախագահի պարտականությունները այն ընթացակարգերում, որոնց ժամանակ Բուշին անզգայացում է պետք եկել։ Ըստ Washington Post թերթի՝ Չեյնին եղել է «ԱՄՆ պատմության ամենաազդեցիկ փոխնախագահը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում