Վիրուսային սխալ «Miss Grand International 2025»-ում
Բանգկոկում «Miss Grand International 2025»-ի եզրափակչի ժամանակ անհարմար պահը տարածվել է համացանցում, այն բանից հետո, երբ Միսս Պանամա Իսմարեր Էրերան պատահաբար բեմ է բարձրացել՝ շփոթելով երկիրը։
Էրերան 76 մասնակիցների շարքում էր, երբ հաղորդավար Մեթյու Դինը հայտարարեց եզրափակիչի 22 մասնակիցներին։ «Միսս Պարագվայ» անունը լսելով՝ Էրերան այն շփոթել է իր երկրի հետ, ծափահարել և ուղղվել դեպի բեմի առաջնագիծը։ Սրահում մի պահ լռություն է տիրել, և մասնակիցը նույնիսկ կանգ է առել լուսանկարվելու համար։ Հաղորդավարը արագ շտկել է իրավիճակը. «Կներեք, ես հայտարարեցի «Միսս Գրանդ Պարագվայ»», - ասել է Դինը: Էրերան վերադարձել է իր տեղը, և եզրափակիչ փուլ անցած մասնակիցները շարունակել են իրենց ելույթները բեմում։
Ի վերջո, «Միսս Ֆիլիպիններ» Էմմա Տիգլաոն հաղթել է «Միսս Գրանդ Ինթերնեշնլ 2025»-ում, իսկ Թաիլանդը և Իսպանիան համապատասխանաբար զբաղել են առաջին և երկրորդ տեղերը: Տիգլաոն իր ուրախությունը կիսել է Ինստագրամում՝ ընդգծելով պատմական պահը. սա Ֆիլիպինների առաջին անընդմեջ հաղթանակն է մրցույթի պատմության մեջ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ