Հանձնաժողովը միաժամանակ կոչ է արել թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարական մարմինների, մասնավորաես Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության, և կրոնական ազատության լուրջ խախտումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ՝ սառեցնելով նշված անձանց ակտիվները և/կամ արգելելով նրանց մուտք գործել Միացյալ Նահանգներ։
Հանձնաժողովը միաժամանակ կոչ է արել օժանդակել անկախ միջազգային դիտորդի, մասնավորապես՝ Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ տեղում այցի կազմակերպմանը՝ մշակութային և կրոնական ժառանգության գույքագրումը ստուգելու և փաստաթղթավորելու համար։
Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է պահանջի Ադրբեջանում կրոնական ազատության ոլորտում կոնկրետ բարելավումներ, նախքան ԱՄՆ նախագահը կարողանա վերացնել երկրին տրամադրվող անվտանգության օգնության սահմանափակումները։
Հանձնաժողովը կոչ է արել լսումներ անցկացնել Սենատում և/կամ Ներկայացուցիչների պալատում՝ Ադրբեջանում կրոնական ազատությանն առնչվող հարցերը լուսաբանելու համար։
Նշվում է, որ ավելի վաղ ամերիկյան Freedom House ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունը պարզել էր, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականներին իր ռազմական գործողությունների ընթացքում «Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության և պատմամշակութային ներկայության էթնիկ զտման համապարփակ, մեթոդական ռազմավարություն է իրականացրել»։
Կազմակերպությունը հանգել է եզրակացության, որ Ադրբեջանի գործողությունները ռազմական հանցագործություններ են և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Հայ ռազմագերիները, ըստ հաղորդումների, ենթարկվել են կրոնական բռնության, ներառյալ՝ բանավոր վիրավորանքների, միաժամանակ Բաքուն յուրացրել և ոչնչացրել է հայկական կրոնական հուշարձանները։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ