Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն Դեմոկրատների լավատեսության հիմքում Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշն է Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ Գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ միացում) Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Մանամայի երկխոսություն ֆորումում (տեսանյութ) Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին Իլիանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում Կիբերհարձակումներ Ուկրաինայում և Ռուսաստանում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ

Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցությունԴեմոկրատների լավատեսության հիմքում Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշն էԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետԳործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ միացում)Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Մանամայի երկխոսություն ֆորումում (տեսանյութ)Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետինԻլիանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում Կիբերհարձակումներ Ուկրաինայում և ՌուսաստանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՌուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրա
Թոփ-լուրեր

Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը հղի է կործանարար հետևանքներով․ Մայր Աթոռ

 
Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։

Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։

Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։

Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։

Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։

Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության։

Աղոթում ենք առ Փրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության և առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը և պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով։