Իրանի հարցում լուրջ առաջընթաց ունենք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առաջընթաց է գրանցել Իրանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ մոտ ապագայում տեղի կունենա բանակցությունների ևս մեկ փուլ, սակայն հստակ ժամկետ չի նշել։
«Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի հետ, տեսնենք, թե ինչ կստացվի դրանից: Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ նորություններ ունենալ իրանական ճակատում: <...> Մենք իրական առաջընթաց ունենք, լուրջ առաջընթաց», - ասել է Դոնալդ Թրամփը Նյու Ջերսիից Վաշինգտոն թռիչքի ժամանակ:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ բանակցությունների հաջորդ փուլի օրն ու վայրը դեռ համաձայնեցված չեն։
Կողմերը մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի արտաքին գործերի նախարարը, որը միջնորդ է կողմերի միջև, ասել է, որ «որոշ, բայց ոչ վերջնական առաջընթաց» է գրանցվել: Բանակցությունների գլխավոր խնդիրը մնում է Թեհրանի իրավունքը՝ պահպանել ուրանի հարստացման սեփական ծրագիրը պոտենցիալ համաձայնագրի շրջանակներում։


















































Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
Թրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ AP
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ