Բաքուն Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծ. Հաջիև
«Տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության համար շատ բարենպաստ պայմաններ։ Հարավային Կովկասում ի հայտ է եկել նոր ստատուս քվո և նոր իրականություն։
Եվ այս ստատուս քվոն հիմնված է ոչ թե օկուպացիայի, ոչ թե ագրեսիայի վրա, այլ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, օրինականության և օրինականության վրա հիմնված հարաբերությունների վրա։
Պաշտոնական Բաքուն հայկական կողմին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խաղաղության պայմանագրի տեքստը։ Սա վառ ապացույցն է այն բանի, թե որքանով է Ադրբեջանը հավատարիմ խաղաղության տարածաշրջանային օրակարգին, որքանով է աջակցում դրան։ Դրական կողմն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Սակայն կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն Հայաստանի հետ։ Որպեսզի մենք կարողանանք կայուն, վերջնական խաղաղության հասնել տարածաշրջանում, պետք է վերջ դնել «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններին՝ սահմանադրական հիմունքներով» (չակերտները՝ Tert.am)
Բայց գոհունակությամբ կարող ենք ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի անկախացումից ի վեր տարածաշրջանում խաղաղության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Այսօր տարածաշրջանում իսկապես տիրում է խաղաղություն, կայունություն։ Դե ֆակտո կարելի է ասել, որ տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի դա իրավաբանորեն ձևակերպվի, որպեսզի տարածաշրջանում հաստատվի վերջնական խաղաղություն»,-ասել է նա։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին