Որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Թեհրանում անցկացված Միջազգային երկխոսության համաժողովում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի մասին քննարկում չկա։ Irna իրանական լրատվական գործակալությունը մեջբերում է Գրիգորյանի խոսքերը, համաձայն որոնց՝ Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը, և նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։
«Անկեղծ ասած, որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում»։ Բայց մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան և նպաստել զարգացմանը»,-ասել է Գրիգորյանը։
Գրիգորյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։


















































Պլանավորվում է Փեզեշքիանի այցը Հայաստան
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին