Այս մեքենան ունի մինիմալիստական, բայց որոշ չափով շողշողացող դիզայն: Այն տուփային է, նրբագեղ լուսարձակներով և մեծ շրջանակներով, որոնք առանձնանում են բրենդի ժամանակակից սպորտային մեքենաներից և ամենագնացներից:
Ավտոարտադրողները սովորաբար օգտագործում են հայեցակարգային մեքենաներ՝ գնահատելու գնորդի հետաքրքրությունը դիզայնի նկատմամբ կամ ցույց տալու մեքենայի կամ ապրանքանիշի ապագա ուղղությունը: Այս մեքենաները նախատեսված չեն սպառողներին վաճառելու համար։
Ակնկալվում է, որ Յագուարը առաջիկա տարիներին կթողարկի մի քանի նոր էլեկտրական մեքենաներ, այդ թվում՝ հաջորդ տարի սպասվող չորսդռնանի GT մեքենան, որը նման է կոնցեպտի:
Jaguar-ը նախատեսում է իր նոր արտադրական էլեկտրական մեքենայի մեկ լիցքավորման դեպքում վազքը հասցնել 430 մղոնի (692 կմ), իսկ արագ լիցքավորման դեպքում՝ մինչև 200 մղոն (321,8 կմ - խմբ.) 15 րոպեում։
Նոր կոնցեպտ մեքենան գալիս է ընդամենը շաբաթներ անց, երբ Jaguar-ը թողարկեց հզոր տեսահոլովակ, որը գովազդում էր ընկերության «Copy Nothing» ռեբրենդը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)