Տղամարդը հայց է ներկայացրել Ferrari-ի դեմ մահացու վտանգավոր աղետներից հետո
Սենթ Օլբանս քաղաքի բնակիչ Ջեֆրի Ռոուզը հայց է ներկայացրել Ferrari ընկերության դեմ միջադեպերի շարքից հետո՝ կապված անսարք արգելակների հետ Ferrari-ի երկու տարբեր մեքենաներում, տեղեկացրել է Modern Car Collector-ը։
Հայցում, որը ներկայացվել է հունիսի 7-ին Ֆրանկլինի օկրուգային դատարան, մանրամասն նկարագրված են միջադեպերը, որոնք ստիեպ են Ռոուզին փոխհատուցում պահանջել։
Ռոուզի խնդիրներն սկսվել են այն ժամանակ, երբ Իլինոյսում 2020թ. հունիսի 29-ին նա գնել է 2018թ. արտադրության օգտագործված Ferrari 488GTB։ Մոտ մեկ տարի հետո՝ 2021թ. հունիսի 4-ին, Ռոուզը բախվել է արգելակների խնդրին։ Նրա մեքենայի սարքերի վահանակի վրա հայտնվել է նախազգուշացնող հաղորդում. «արգելակների հեղուկի ցածր մակարդակ, դանդաղ հասեք դիլերին»։ Նա լսել է նախազգուշացմանը եւ զգույշ մոտեցել տանը, բայց երբ մոտեցել է մոտ 10 մղոն/ժամ արագությամբ, արգելակները լրիվ խափանվել են։ Չնայած մեքենան կանգնեցնելու ջանքերին՝ այն շարժվել է բակում եւ հայտնվել 20 ֆուտ խորությամբ լճակում։ Ռոուզը դուրս է թռել մեքենայից ջրում հայտնվելուց մեկ ակնթարթ առաջ՝ վնասվածք ստանալով։ Այս միջադեպից հետո, 2021թ. հունիսի 25-ին, Ռոուզը Ջորջիայում գնել է 2018թ. արտադրված մեկ այլ օգտագործված Ferrari 488GTB՝ Ferrari Maserati of Atlanta։ Ցավոք, մեկ ամիս հետո՝ 2024թ. հուլիսի 17-ին, նա բախվել է արգելակների մասին նույն նախազգուշացմանը։ Քանի որ մոտակա դիլերային կենտրոնը ավելի քան 300 մղոն հեռու էր, Ռոուզը որոշել է մեքենայով տուն գնալ։ Այդ ընթացքում արգելակի ոտնակը պոկվել է՝ հատակին ընկնեկով։
2021թ. նոյեմբերի 2-ին Ferrari North America ընկերությունը Ռոուզին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում խոստովանել է պատենցիալ խնդրի առկայությունը եւ տեղեկացրել, որ նախազգուշացման հայտնվելու դեպքում վարորդը պետք է կանգ առնի մայթի մոտ եւ անհապաղ դիմի Ferrari-ի օգնության ծառայությանը։ Այս հաղորդումը Ռոուզը բավական ուշ է ստացել, որն արդեն բախվել էր արգելակների երկու վտանգավոր խափանումներին։
Ռոուզը հայց է ներկայացրել Ferrari-ի դեմ՝ պահանջելով փոխհատուցել իր բժշկական եւ ճանապարհային ծախսերը, ցավն ու տառապանքը, ինչպես նաեւ հուզական ապրումները, որոնք առաջացել են այդ միջադեպերի հետեւանքով։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)