Վթարի ենթարկված ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են
Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել ենհաղորդում է mehr գործակալությունը։
Նախագահ Էբրահիմ Ռաիսիին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը կիրակի օրը կործանվել է Արևելյան Ադրբեջանում խիտ անտառային տարածքում։
Երկուշաբթի առավոտյան հայտարարվել է, որ կործանված ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են։
Ուղղաթիռի ուղևորները, այդ թվում՝ Էբրահիմ Ռաիսին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Իսլամական հեղափոխության առաջնորդի Արևելյան Ադրբեջան նահանգում ներկայացուցիչ այաթոլլա Մոհամմադ Ալի Ալե-Հաշեմը և մի քանի այլ անձինք զոհվել են։
Ժամեր շարունակ որոնողական աշխատանքներից հետո Իրանի Կարմիր մահիկի ընկերության (IRCS) ղեկավար Փիրհոսեյն Կոլիվանդն ասել է, որ նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի տեղը նկատվել է:
Նա հավելել է, որ ողջ մնացած ուղևորների հետքեր չկան:
Կարմիր մահիկի որոնողա-փրկարարական խմբերը հասել են նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայր, երկուշաբթի առավոտյան ասել է Կոլիվանդը։


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Դոնալդ Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ԱՄՆ քաղաքացու 5 հազար դոլար վճարել
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ