Հետապնդել ենք հայկական շահերը, ոչ թե սրանց պես. Լևոն Քոչարյան
Իշխանություններն ուղիղ հայտարարում են, որ արցախցիների Արցախ վերադարձի հարցն իրենց օրակարգում չկա. սա այն քիչ հարցերից է, որի շուրջ աշխարհում իրար դեմ հակամարտող կողմերը կարծես թե նույն ձեւ են մտածում, մինչդեռ Հայաստանի իշխանությունն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Մենք նույն արձագանքը լսում ենք ամերիկացիներից, ռուսներից ու եվրոպացիներից. Նրանք բոլորն էլ ասում են, որ մարդիկ պետք է ունենան վերադառնալու իրավունք, պետք է ունենան անվտանգության ամենաբարձր երաշխիքներ, հակառակ դեպքում չեն գնա, բայց դրանից չի խոսում ՀՀ իշխանությունը: Այս ամենի հետեւից գնացողը պետք է լինի ՀՀ իշխանությունը: Եթե իրենք դա չեն անում, հասկանալի չէ, թե ոնց պետք է դա արվի»,-ասաց նա:
Լեւոն Քոչարյանի խոսքով սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել, մեկ է՝ վերջը այսպես էր լինելու. «Այն, ինչը ունեցել ենք, պահել ենք, դա եղել է նպատակաուղղված աշխատանքի արդյունքում»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ապրիլի 13-ին այցելել են Վայոց Ձորի մարզ, հանդիպումներ ունեցել Վայքի և Եղեգնաձորի բնակիչների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Ավելին՝ տեսանյութում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...