Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում Ռուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններ Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը Պարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներին Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով Երևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում

Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը կառավարության կատարողականի վերաբերյալ․

«Պրն փաշինյան, երեկ պովոդոկի հայերեն համարժեքն էիք փնտրում. դա ԹՈԿ-ն է մանավանդ ձեր խոսքի համատեքստում և դա Հայաստանի և մեր հավաքական ճակատագրի մասին ձեր անձնական, խեղված պատկերացումներն ու վախերն են, ձեր անձնական պարտությունը, որ ԹՈԿ-ի պես պարտադրում եք հայ ժողովրդին՝ կտրելով նրան իր արմատից, հակադրելով պատմական և իրական Հայաստանները:

Բանակցային գործընթացը 0-ական կետից սկսելու ձեր համոզումը ցեղասպանական հանգրվան ունեցավ, ու հիմա դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի պատմական ճակատագիրը փոխելու ձեր փրկչական առաքելությունը ինչ նոր ողբերգության կհանգեցնի: Պառակտեցիք և հակադրեցիք հնարավոր ամեն բան. անգամ Հայաստանը Հայաստանին..

Սիրելի հայրենակիցներ,

Հիմա, երբ պատերազմի սպառնալիքն ավելի քան իրական է, իսկ աշխարհաքաղաքական կենտրոններից երաշխիքները զրոյական, ես խոսելու եմ մեկ՝ ԿԳՄՍ տիրույթներից։

Սա գուցե և ոչ ադեկվատ թվա․ բայց այն երկրի առանցքային ոլորտներից է, որի կառավարման և որոշումների ընդունման որակը, նպատակադրումները և հատկապես մեթոդաբանությունը բնորոշ են առհասարակ երկրի կառավարմանը, իսկ արդյունքներն ու հետևանքներն անդառնալի են ողջ երկրի ապագայի համար։

«Կայուն, ներառական, համընդհանուր բարեկեցություն ապահովող և մասնակցային կրթական համակարգ» այսպիսին է կառավարության ծրագրային խոստումը։

Հաստատումներ, որոնք աղերս չունեն իրականության հետ։

«Մենք դպրոց կառուցել չգիտենք», երեկ հայտարարեց փաշինյանը, համաձայն եմ։ «Դուք նույնիսկ ձեր համար բրենդային դարձրած ասֆալտ փռել չգիտեք», ավելացնում եմ ես։ Եվ այսպիսի իրականության մեջ հավակնում եք «Ակադեմիական քաղաք» կառուցել։

«Մշակվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, մեկնարկել են գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները», փաստում է կատարողականը:

Հարց եմ բարձրացրել՝ անվտանգային կոլապսի, հարաճուն արտաքին պարտքի պայմաններում սա ի՞նչ առաջնահերթություն է, ի՞նչ հիմնավորում է ընկած այդ գաղափարի տակ, ովքե՞ր են պատվիրատուները։

Նախարարը փորձել է հակադարձել:

Օրերս Ակադեմիայի ընդհանուր ժողովն էր։ Բոլոր բանախոսները՝ միաձայն հաստատում էին, որ դա հարկադրանք է, չունի իրավական և գիտական հիմք, բուհական և ակադեմիական համակարգը քանդելու և շենքերի զավթման կործանարար գործընթաց է։

«Սա գիտական մտավորականությանը և ակադեմիան վերացնելու հստակ քայլ է», պնդում էր ձեր քաղաքական թիմի երբեմնի ջատագով ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։

Ակադեմիայի ղեկավարությունը հայտարարում է և համապատասխան որոշումով բանաձևում, որ անցնող հինգ տարիներին ԿԳՄՍ-ին ուղղված բոլոր առաջարկությունները մնացել են անպատասխան՝ ԿԳՄՍ-ի հետ երկխոսություն անհնարինության պատճառով։

Լավ, բա դուք ո՞ւմ հետ եք քննարկել այս ծրագիրը, եթե ընդվզում են բուհերն ու Ակադեմիան։

Միթե կարելի է կաբինետում նստած ինչ-ոչ մեկի հիվանդագին երևակայության արդյունքը պրոյեկտել տասնամյակների ժառանգության վրա, կեղծ և մտացածին հաստատումներով վարկաբեկել և մի ամբողջ բուհական և ակադեմիական համակարգ։

Հիշեցնեմ, որ այս ֆուտուրիստական գործընթացը կեղծ մեկնարկ է ունեցել Աշտարակում՝ փաշինյանի մասնակցությամբ։

Չհիմնավորված համառության, ամենաթողության, գիտական հանրությանն ու Հայ Առաքելական եկեղեցուն արհամարհելու ցցուն օրինակ է նաև 7-րդ դասարանի պատմության դասագիրքը։

Պատմագիտական գրեթե ողջ հանրույթը, հարյուրից ավելի ինստիտուցիոնալ գիտնականներ 150-ից ավելի գիտական անճշտություններ ու խեղաթյուրումներ են փաստում, առաջարկում շրջանառությունից հանել դասագիրքը, որը գրվել է ոչ Հայոց պատմության մասնագետի կողմից և խմբագրվել նրա կնոջ կողմից։

Բայց միևնույն է՝ հենվելով մեկ հեղինակ-մեկ փորձագետ ձևաչափի ու նախօրոք որդեգրված «գնացեք հաշտվեք» վարքագծի վրա, դասագիրքը մնում է շրջանառության մեջ։

Խնդրում եմ աչքս չմտցնել, թե նախկինում էլ են սխալներ եղել և կամ տպագրական գումարներ եք խնայել։

Անցյալում տեղի ունեցած և ոչ մի սխալով չի կարելի արդարացնել ներկան և ամենակարևորը՝ որակի հաշվին խնայողություններն արդարացված չեն։

Եթե չեմ սխալվում այս խոտանը 30 մլն դրամ է արժեցել։ Մեր հարաճուն պարտքում սա գուցե մի կաթիլ է, բայց այդ անիմաստ և անարդյունավետ կաթիլներից է գոյանում սերունդների ուսերին ընկնող 12մլրդ դոլարի շեմը հատող պետական պարքը։

Այս ձախողված գործընթացի համար ոչ միայն որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, այլև ՆՈւՅՆ հեղինակին է վստահվել նաև 8-րդ դասարանի պատմության դասագիրքը։

Սա դասագրքային միակ ականդալը չէ։ Հիշեցնեմ, որ Հանրապետության 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանցիները` հանրակրթության սովորողների գրեթե մեկ քառորդը, ուսումնական տարին սկսեց առանց դասագրքերի։ Այս դասարաններում ներդրվել է ռուսերենի և ֆրանսերենի նոր չափորոշիչ, սակայն նոր դասագրքեր չեն տպագրվել։

Սա կրթական իրավունքի խախտում է, լիազոր մարմնի իրավասությունների և պարտականությունների ձախողում։ Սոցիալական ցանցերը լի են նաև այլ դասագրքերում տեղ գտած վրիպակներով և խայտառակ սխալներով։

Իրավունք ունեմ պնդելու, որ դասագրքաստեղծությամբ զբաղվող «Մասնակցային դպրոց» հիմնադրամն առհասարակ կոմպետենտ չէ և արձանագրվող իրողությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։

Այն, որ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները ընթացել են լուրջ թերացումներով, ականատեսն ենք ամեն օր։

 

Ի դեպ մշակութային հաստատությունների կապիտալ ծախսերի կատարողականը 30 տոկոս է. Սա գուցեև լավ է, եթե հաշվի առնենք, թե ինչ որակով էին փոշիացնելու գումարները:

Կոնֆլիկտային է 2023-ից կիրառվող դպրոցի տնօրենների և վարչական համակարգողի ընտրության նոր կարգը, հստակ չեն զարգացման ծրագրերի գնահատման բնութագրիչները: Մի շարք դպրոցներում տնօրենի գործառույթները կատարում են ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք, ըստ էության, բացարձակ կառավարման հմտություններ չունեն ու դպրոցը վերածում են փորձադաշտի։

ԲՏՃՄ ոլորտում 25% հավելավճարն անգամ չմոտիվացրեց մասնագետների մուտքը դպրոց, և այս պահին դպրոցներում առկա է կադրերի լուրջ սով:

Տարփողվող ատեստացիայի մասին. 3 տարում ատեստավորվել է ուսուցիչների մոտ 10 տոկոսը/3549/, որոնց 6 տոկոսն է 400 000 ստանում՝ ներառյալ հարկերը, 60 տոկոսի աշխատավարձը մինչև 150000 է, 35-ինը՝ մինչև՝ 250 000։ Ատեստացիան գուցե անհրաժեշտ գործիք է մրցակցության տեսանկյունից, բայց, եթե իրապես շահագրգիռ ենք որակյալ մանկավարժական կադրերով, ապա վերատեսության պետք է ենթարկել ուսուցիչների բազային աշխատավարձը։

Բազմաթիվ հարցեր է առաջացնում դպրոցների ֆինանսավորման նոր կարգը. առաջարկվող սուբսիդավորման պայմանագրերով նախատեսված գումարները չեն համապատասխանում ԿԳՄՍ նորմատիվներին և կաթվածահար են անելու դպրոցների բնականոն գործունեությունը։

2018-ին դուք հայտարարում էիք, որ «Մանդատ եք ստացել կրթական համակարգից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երեւույթներն ու շահերը»։ Անհերքելի է Ավինյանի քարոզարշավին մանկավարժական տասնյակ կոլեկտիվների մասնակցությանը, բուհերից ևընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների բացահայտ զտումը։

Որոշներն այս դահլիճում են:

Օրերս երկու ուշագրավ դատական վճիռներ հրապարակվեցին։

Դրանցից մեկով Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի ռեկտորիի ժամանակավոր պաշտոնակատար Դանիթ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։

Մյուսով՝ անվավեր ճանաչվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։

Մոտավոր հաշվարկներով հանրային միջոցներին հասցված վնասը 10մլն ՀՀ դրամ է։

Բայց խնդրի հիմնական էությունը ոչ այնքան նյութական վնասն է, որքան՝ հանրությանն ու պետության վարկանիշին հասցված բարոյական ու իմիջային վնասը։

Հարյուր-երկու հարյուր հազար դրամի անարդյունավետ, ընդ որում չապացուցված, ծախսի համար ընդդիմադիր համայնքապետեր եք տարիներով կեղեքվում քրեակատարողական հիմնարկներում, իսկ տվյալ դեպքում բուհին 7մլնի վնաս հասցրած, բայց իշխանությունների հովանավորյալ Գյուրջինյանը ընտրվում է բուհի ռեկտոր, այն դեպքում, երբ ՀՀ օրենքի համաձայն՝ նախորդ ընտրության արդյունքներն անվավեր չեն ճանաչվել, իսկ ռեկտորի նախորդ ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում։ Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է:

Ես վստահ եմ, վաղ թե ուշ այս հանգամանքը ևս համապատասխան իրավական գնահատական կստանա։

Չեմ կարող չանդրադառնալ նաև «Գոյ» թատրոնի ճակատագրին։ Ինչու, ինչու փակել ուրույն ձեռագիր ու ճանապարհ անցած թատրոնը։

Առանց այն էլ երկիրն ու հասարակությունը հուսալքության մեջ է, ինչու ընդվզումի ու լարվածության նորանոր օջախներ բացել։ Իսկապես, չունեմ պատասխան…

Ըստ էության, բոլշևիկայն անսխալականության բարդույթով հանրային կարծիքն ու ՀՀ օրենքներն արհամարհելը, ՀՀ քաղաքացու արժանապատվության ու վարկի հետ խաղալը, քաղաքական բռնաճնշումները, հանրային ու պետական շահը ոտնակոխ անելը համընդհանուր ձեռագիր է:

Իրականում այնպես էլ չէ, որ հասարակությունը չի տեսնում ու չի գնահատում կառավարող ուժի աղետաբերությունն ու երկրի կոլապսը։

Վերջին մի քանի, հարցումներով երկրում տիրող մթնոլորտի հավաքական գնահատականը տեղավորվում է քաոս, անորոշություն, հուսալքություն, անկառավարելություն բառերի մեջ, և դուք դա շատ լավ դիտեք,, գիտեք նաև, թե ինչպիսին է ձեր իրական վարկանիշը։

Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք»։