ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյանը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին
ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ... Առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցերին, թե ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի՞ խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք երկիրը պատրաստվո՞ւմ է հեռանալ այս ասոցիացիայից:
Բրյուսելում ուրբաթ տեղի է ունեցել Հայաստանի հետ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերաբերյալ համատեղ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։
Հանդիպումից առաջ Ֆոն դեր Լեյենը խոստացել էր առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին 270 միլիոն եվրոյի զարգացման աջակցություն հատկացնել։


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Դոնալդ Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ԱՄՆ քաղաքացու 5 հազար դոլար վճարել
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ