Tesla-ն դիմակայել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կրակահերթին և փրկել տիրոջը
Tesla Model 3 էլեկտրական մեքենան գոյատևման նախանձելի ունակություն ցուցադրեց Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ: Մեքենան դիմակայել է զանգվածային հրետակոծությունների, սակայն շարունակել է ընթացքը և վիրավոր տիրոջը տեղափոխել հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Walla-ն։
Tesla Model 3-ի սեփականատերը ապրում է Մեֆալսիմ կիբուցում։ Ահաբեկչական ներխուժումից հետո նա տագնապի ազդանշան է ստացել և էլեկտրական մեքենայով մեկնել բնակիչների համար նախատեսված անվտանգ հավաքատեղի, հայտնում է Focus-ը։ Ճանապարհին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներով պիկապը հայտնվել է մեքենայի առաջ։ Նրանք 10 մետր հեռավորությունից Կալաշնիկով ինքնաձիգերից և խոշոր տրամաչափի գնդացրից կրակ են բացել էլեկտրամեքենայի վրա։
Զինյալները կարծել են, որ իրենց դիմաց սովորական բենզինով աշխատող մեքենա է, ուստի փորձել են շարքից հանել շարժիչը, ինչպես նաև հրկիզել բենզինի բաքը։
«Նրանք չեն հասկացել, որ դա էլեկտրական մեքենա է, ուստի կրակել են առաջնամասին՝ հույս ունենալով հարվածել գոյություն չունեցող շարժիչին, և հետևամասին՝ փորձելով այրել վառելիքի բաքը, որը մեքենան չունի։ Նրանք կրակեցին անվադողերի վրա։ Ես մեծացրի արագությունը, և նրանք սկսեցին հետապնդել ինձ»,- պատմել է Tesla-ի սեփականատերը։
Իսրայելցուն է պատկանում բարձրակարգ Tesla Model 3 Performance լիաքարշակ մեքենան երկու շարժիչով 450 ձիաուժ ընդհանուր հզորությամբ: Ուստի, չնայած, որ սեդանի անվադողերը ծակվել էին, նա կարողացել է պոկվել պիկապ մեքենայով զինյալներից։
Tesla Model 3 էլեկտրական մեքենան շարժվել է 170-180 կմ/ժ արագությամբ՝ ծակված անվադողերով, սակայն, այնուամենայնիվ, կարողացել է հաղթահարել 23 կմ-ը և տիրոջը տեղափոխել Աշկելոնի հիվանդանոց, ինչպես նաև փոխանցել նրա կնոջը տեղորոշման տվյալները։
Իսրայելցին վիրավորվել է ոտքից, ձեռքից և գլխից, ստացել նաև բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ Այժմ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Tesla Model 3 էլեկտրամեքենայում հաշվվել է մոտ հարյուր փամփուշտ։ Հատկանշական է, որ նրա առջևի ապակիները չեն փշրվել, թեև խոցվել են փամփուշտներից։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են