Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Երբ տարիներ շարունակ խոստումները չեն իրականացվում

Շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին, կառավարող ՀՀԿ-ն հրապարակեց նրանց անունները, ովքեր կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով: Պարզ դարձան նաեւ Շիրակի մարզում, այդ թվում մարզկենտրոն Գյումրիում ՀՀԿ-ի հույսերի եւ հավատների անունները: 

Ֆելիքս Ցոլակյան, Արման Սահակյան, Մարտուն Գրիգորյան, Սուքիաս Ավետիսյան, Մուշեղ Պետոյան ...: Ահա նրանք ձայներ կհավաքեն ոչ թե իրենց, այլ առաջին հերթին ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի համար:

Թեկնածուների ընտրությունը պատահական չէ: Նրանց մեծ մասը պիտակով ՀՀԿ-ականներ չեն: Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ Գյումրիում այլեւս վստահություն չկա ՀՀԿ-ականների նկատմամբ:

Անվստահության հիմքը Սերժ Սարգսյանի տված ու չիրականացրած խոստումներն են: Ընտրությունից ընտրություն, Սերժ Սարգսյանը եկել է Գյումրի, խնդրել, որ հերթական անգամ ձայն տան հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին, օգնեն իրեն վերարտադրվել: Սակայն, գյումրեցին գնացել է ընտրության, բայց չի քվեարկել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի օգտին, գյումրեցին գնացել եւ դեմ է արտահայտվել իրեն խաբող կուսակցությանը եւ նրա ղեկավարին:

Հսկայական խոստումներ, որոնք այդպես էլ իրականություն չդարձան:

2013 թվական, փետրվարի 18. Հայաստանում նախագահի հերթական ընտրություններն են: Սերժ Սարգսյանը որոշել է երկրորդ անգամ առաջադրվել եւ կրկին հինգ տարի ժամանակով զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը: Վերարտադրվելու համար շարունակում է 2008-ի նախընտրական խոստումների նման բարեկեցիկ եւ ապահով երկիր խոստանալ:

Այդ տարիներին, 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից 26 տարի անց, Գյումրին շարունակում է անօթեւան բնակչներ ունենալ, որոնց հանդեպ պետությունը բնակարանաշինության պարտավորություն ունի: Սերժ Սարգսյանն այդ ժամանակահատվածում հրապարակավ, որպես վերընտրման խոստում, իր վրա է վերցնում գյումրեցի անօթեւանների 2/3-ին բնակարանով ապահովելու խնդրի լուծումը՝ իհարկե պետական բյուջեի հաշվին: Սա նշանակում էր, որ Գյումրու Անի և Մուշ թաղամասերում կառուցվելու է 12 բնակելի շենք՝ 432 բնակարանով:

2013 թվականի նախագահի ընտրությունների ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը, ձայներ խփելու մոլուցքով տարված, խոստանում է, որ ըստ ժամանակացույցի՝ ամենաուշը 2013-ի սեպտեմբերին ավարտելու և բնակիչներին են հանձնելու 432 բնակարան:

432 ընտանիք 2013-ին այդպես էլ բնակարանամուտ չտոնեց: Սերժ Սարգսյանի այս խոստումը հերթական խաբեությունների շարքից էր: Սարգսյանը Գյումրիում չէր կարողացել խփել այնքան ձայն, որքան ցանկացել էր: Գյումրեցին նրան չհավատալու եւ չվստահելու նախկին բազմամյա փորձ ուներ: Թեեւ մինչ այդ հանրապետական այս չինովնիկը Գյումրիում հայտարարել էր. «100-ից 90 տոկոս եմ խփելու կամ 80, 70, 60՝ էդ ա, պակաս չի լինի: Ինչքա՞ն եք ուզում խփեմ»:

 

Բնակարանները չկառուցվեցին, սակայն Գյումրիում չընտրված Սերժ Սարգսյան նախագահը իրեն իրավունք վերապահեց հայտարարել. «Այժմ, երբ գրեթե ամբողջությամբ ավարտել ենք Գյումրու բնակարանաշինական ծրագրերը, իշխանությունների համար առաջնահերթ են զարգացման նպատակադրումները: Գյումրին պետք է դառնա մեր առավել արագ եւ դինամիկ զարգացող քաղաքային բնակավայրերից մեկը։ Նաեւ սա է լինելու մեր ապահով հայրենիքի հիմնական ցուցիչներից մեկը»։

Գյումրին չզարգացավ ու դինամիկ քաղաք չդարձավ, իսկ սրան զուգահեռ այսօր Գյումրիում 3500 անօթեւան ընտանիք կա: Նրանց բնակարանային խնդրի լուծումը դուրս է մնացել պետական ծրագրի շրջանակներից, որովհետեւ այդպես Սերժ Սարգսյանն է ցանկացել: Այս պահին Գյումրիում 96 տնակային թաղամաս կա՝ 3500 մաշված ու ժանգոտված թիթեղյա տնակով:

2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը կրկին կեղծարարությամբ, վարչական ռեսուրսը սեփական շահերին ծառայեցնելով, ահաբեկելով, կաշառելով վերարտադրվեց, Գյումրիում առկա էր 32,4 տոկոս աղքատություն՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով:

Այդ տարում է, որ կտրուկ բարձրանում եւ առ այսօր չի դադարում արտագաղթի ցուցանիշը: 2013 թվականին Շիրակի մարզում բնակչության թիվը նվազում է 11 տոկոսով կամ 31 հազար մարդով, իսկ մշտական հեռացողների 25 հազարը հենց Գյումրու բնակիչներն են:

Այս առիթով 2-րդ անգամ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած Սերժ Սարգսյանը «լավատեսական» մի հայտարարությամբ է հանդես գալիս. «Մարդիկ հեռանում են, որովհետեւ այս երկրում գաղջ է տիրում, իսկ դա մարդկանց մեջ տարածում են երկու հեռուստաընկերություն եւ 10-ից ավելի տպագիր ու էլեկտրոնային պարբերական: Այն, որ ասում են՝ հեռանում են անարդարության եւ աղքատության պատճառով, այդպես չէ»:
Սերժ Սարգսյանի 2-րդ անգամ նախագահ «ընտրվելուն» զուգահեռ՝ 2013 թվականին նվազում է Գյումրու ծնելիության մակարդակը: Ազգային վիճակագրական ծառայությունը իր հրապարակման մեջ շեշտում է, որ 113 ծնունդով նվազում է գրանցվել՝ նախորդ տարվա համեմատ:

2013-ի նախագահական ըտրություններից առաջ՝ որակական նոր Գյումրի խոստացող Սերժ Սարգսյանը, արդեն 2014-ի սեպտեմբերին հրաժարվում է իր բոլոր խոստումներից, ծրագրերից եւ դրանք կյանքի կոչելու ժամանակացույցից. «Ես երբեք չեմ ասել, որ բոլոր խնդիրները լուծելու եմ հինգ կամ տաս տարում: Դրանց համար ժամանակ է հարկավոր», - Գյումրիում հայտարարում է Սերժ Սարգսյանը:

Թերեւս այս եւ այլ տրված ու չկատարված խոստումներն են պատճառը, որ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում եւ Գյումրիում որոշել է 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ նախապատվությունը տալ այն թեկնածուներին, ովքեր թեեւ չեն վայելում գյումրեցիների վստահությունը, բայց միաժամանակ կապ չունեն իր նախկին խոստումների հետ: Միանգամից ասենք, գյումրեցին կամ գյումրեցիների մեծամասնությունը չեն պատրաստվում քվեարկելՀՀԿ-ին, անկախ նրանից, թե ովքեր առաջադրված կլինեն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով:

Շարունակելի
Դավիթ Գասպարյան