Երբ պարտությունը դարձնում են սովորական
Երեկ, ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության B լիգայում Հայաստանի հավաքականը Երեւանում ընդունեց Ուկրաինայի հավաքականին եւ պարտվեց 5:0 հաշվով:
Խաղի ընթացքին չենք անդրադառնա: Իհարկե, պարտվում են բոլորը, բայց պարտությունը օրինաչափություն եզակի երկրներն են դարձնում: Տպավորություն է, որ ինչ-որ մի ուժ տարբեր ուղղություններով հայ ժողովրդի համար պարտությունը դարձնում է սովորական:
Ոչինչ, նորմալ է, որ նույն Ուկրաինայից պարտվում ենք 3:0, հետո Նորվեգիայից 9:0, հետո Շոտլանդիայից 4:1, հետո Ուկրաինայից 5:0: Ասում են, ու անցնում առաջ:
Ու սա դառնում է սովորական, իսկ երբ ազգը, ժողովուրդը պարտությանը, այն էլ խայտառակ պարտություններին վերաբերում է սովորական երեւույթի նման, սկսում է օրգանիզմի, այս դեպքում պետության ու ժողովրդի քայքայումն ու փլուզումը:
Կապառոսը ծաղրում է մեր երկրին ու ժողովրդին: Գուցե: Իսկ ի՞նչ է անում ֆուտբոլի ղեկավարությունը, ֆուտբոլի ֆեդերացիան: Այս դեպքում կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հենց նրա վրա:
Ո՞ւմ են հրավիրում հավաքական: Ֆուտբոլիստների, որոնց մեծագույն մասին անգամ բակային թիմերում չեն խաղացնի: Ի՞նչ է նշանակում դարպասապահի հրապարակում ընդունել գնդակը ու խաբս տալ կողքիդ գտնվող հինգ ֆուտբոլիստների եւ դարպասապահին ու գոլ խփել:
Այսպես շարունակվել չի կարելի: Կանգ առեք ու սթափվեք: Սա արդեն ավելին է, քան խայտառակությունը:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ