Պուտինի հաղթանակը Եվրոպայում
Կիրակի՝ ապրիլի երեքին եվրոպական երկու երկում՝ Հունգարիայում եւ Սերբիայում տեղի ունեցան համապետական ընտրություններ: Երկու երկրում էլ հաղթանակի հասան այն ուժերը, որոնց մեղմ ասած, ԱՄՆ-ում եւ Եվրամիության կենտրոնակայանում՝ Բրյուսելում չեն համակրում, ավելին՝ ատում են:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի աջակողմյան Fidesz կուսակցությունը համոզիչ հաղթանակ է արձանագրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Օրբանի կուսակցությունը ստացել է քվեների 58 տոկոսը՝ տիրանալով 199-տեղանոց հունգարական խորհրդարանի մանդատներից 124-ին։
«Մենք այնպիսի մեծ հաղթանակ ենք տարել, որ այն կարող են տեսնել ոչ միայն լուսնից, այլեւ Բրյուսելից», - քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ծաղրելով ԵՄ ղեկավարներին հայտարարում է Օրբանը։
Հունգարիայում ծավալված նախընտրական արշավի ընթացքում ընդդիմությունը քննադատում էր Օրբանին եւ նրա թիմակիցներին՝ ուկրաինական ճգնաժամում ռուսամետ դիրքորոշում որդեգրելու եւ Մոսկվայի դեմ Եվրամիության կողմից սահմանվող պատժամիջոցներին ընդդիմանալու համար։
Ինքը՝ Օրբանը, պնդում է, որ կանի ամեն ինչ՝ երկիրն ուկրաինական պատերազմին չներքաշելու համար։
Հունգարիայի վարչապետի համոզմամբ՝ ընդդիմությունը վայելում է «միջազգային ուժային կենտրոնների աջակցությունը»։ Ձախակողմյան ընդդիմությանն, ըստ Օրբանի, ֆինանսավորում է հունգարական ծագում ունեցող հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը։ «Հունգարացի ձախերը քեռի Ջորջի վատթարագույն ներդրումն են», - ընտրություններից հետո հեգնել է Վիկտոր Օրբանը։
Սերբիայում նախագահ ընտրվեց գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո դիմելով կողմնակիցներին՝ Վուչիչը հայտարարեց, որ իր երկրորդ ժամկետի ընթացքում եւս կանի ամեն ինչ թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի և թե՛ Մոսկվայի հետ բնականոն հարաբերությունները պահպանելու համար։
«Ես ձեզ կարող եմ նաեւ երաշխավորել, որ որեւէ մեկը Սերբիայում երբեւիցե չի հեռացնի Դոստոեւսկուն դպրոցական դասագրքերից, քանի որ Դոստոեւսկին շատ ավելի մեծ է, քան ողջ աշխարհը միասին վերցված»,- ծաղրելով ԱՄն-ին ասել է Վուչիչը։
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)