Սեւանում, ինչպես Սեւանում եւ ամենուր հայաստանում
Արդեն մեկ ամիս է, ինչ Սևան քաղաքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ բռնություն է իրականցվել: Նա ընդամենն ահազանգել էր վտանգավոր գազալցակայանի մասին: ԱԻՆ-ը գրանցեց, որ շարժական գազաբալոնները վտանգավոր են հարակից շենքերի համար: ԱԻՆ-ը արձանագրեց ու օդում կախված մնաց հարցի լուծումը:
Փորձեցինք տեղում ծանոթանալ իրադրությանը: Պարզվում է, ըստ համառորեն շրջանառվող լուրերի, որ շարժական լցակայանը պատկանում է Ծովագյուղի գյուղապետ Վահրամին, ով շրջապատում միշտ ընդգծում է ՀՀ Ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակի հետ իր մտերմության մասին: Այս մասին եւս վկայում են սեւանեցիները:
Հավանաբար հենց այս մտերմության շահագործման արդյունքում էլ կարծել է, որ եթե իր աշխատակիցը իրեն թույլ տա լրագրողին «դաս տալ» ապա հարցը հանգիստ կփակվի, ինչպես հարցը փակվեց, երբ Ծովագյուղի սուպերմարկետում, որն ի դեպ ևս պատկանում է տվյալ անձին, հարկային տեսուչը ցանկացել էր արձանագրություն կազմել, և նրան ծեծի էին ենթարկել:
Իսկ ինչու է հարցի շուրջ լռում Սևանի քաղաքապետն ու Գեղարքունիքի մարզպետը:
Պարզվում է Սևան քաղաքի քաղաքապետի ընտրությունների ժամանակ վերոնշյալ Վահրամը «թիկունք տված» պահում էր ներկայիս քաղաքապետին, իհարկե Սևանի նախկին ոստիկանպետ Վիգեն Աղեկյանի բարձր հովանու ներքո: Այս մասին եւս վկայում են բազմաթիվ սեւանեցիներ: Հասկանալի է քաղաքապետը այլևս իրավունք չունի խոսելու, իր թիմակցի անօրիանկանություների նկատմամբ պետք է աչք փակել:
Հետո պարզվեց, որ Սևանում բավականին վախ կա ոստիկանապետ Վիգեն Աղեկյանից, այն էլ արդեն անցյալ ժամանակով: Պարզվում է, որ նույն քաղաքում , հավանաբար նույն թիմը, սարքեցին նաև Սևանի ոստիկանության բաժնի արդեն նախկին պետ Վիգեն Աղեկյանի գլխին, ու հիմա ոստիկանապետը ոչ ավել ոչ պակաս, էլի Ծովագյուղից Սուրեն Ջանոյանն է: Այստեղ արդեն բոլոր հարցերը կարծես մոտենում են տրամաբանական լուծման: Եթե Սևանի ոստիկանության բաժնի նախկին պետ Վիգեն Աղեկյանին քաղաքի ներսում տեսնում և անգամ օդում ճանճն էր կանգնում,քանզի վերջինս Երևանից էր և նրա հետ հնարավոր չէր հարցերին «մոտիկ լուծում» տալ, ապա ներկայիս պետը արդեն խաթրաշատ իր ժողովրդի նկատմամբ թիկունք կանգնած «կարգին մարդ» է:
Հ.Գ. Նշենք, որ Սևանի ոստիկանության բաժնի ներկայիս պետի ղեկավարման ընթացքում Սևանում ավելացել են հանցագործությունների թիվը:
Ալբերտ Վարդանյան


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են