Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվի

Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորություն
Կարծիք

Եթե մենք չունեցանք մեր սեփական շահերից բխող անկախ քաղաքական գիծ, այդ արևմուտք-արևելք հակամարտության մարտադաշտը մեր տունն է լինելու

1945 մայիսի 8-ին Գերմանիան հանձնվեց և այդ նույն օրը Ալժիրում արաբները դուրս եկան փողոց՝ Ֆրանսիայի կողմից գաղութացման դեմ ցույցի: Սա հանգեցրեց բախումների և զոհերի երկու կողմից, որին հաջորդեց ֆրանսիացիների կողմից իրականացված լայնամասշտաբ սպանություններ՝ մինչև 30,000-ի հասնող զոհեր արաբների մեջ: Որոշ աղբյուրներ սա նաև ցեղասպանություն են համարում:

1960-ին Բելգիայի գաղութացումից ազատված Կոնգոյի առաջին վարչապետ Լումուբային Բելգիայի և ԱՄՆ հատուկ ծառայությունները վերացրին (անհետ) նրա համար, որ վերջինս ուզում էր պետականացնել Կոնգոյի հանքահումքային ռեսուրսները, որոնք պատկանում էին եվրոպական և ամերիկյան կորպորացիաներին:

1953-ին Անգլիայի և ԱՄՆ հատուկ ծառայությունների կազմակերպած հեղաշրջման արդյունքում Իրանի վարչապետ Մուսադաղը կանալանավորվեց և Շահին կրկին բերեցին իշխանության: Մուսադաղի «մեղքը» այն էր, որ ուզում էր պետականացնել Իրանի հանքահումքային ռեսուրսները, մասնավորապես նավթը, որի մեծ բաժինը այդ շրջանում կառավարվում էր անգլիական կորպորացիաների կողմից:

1621-ին հոլանդացիները ցեղասպանեցին Բանդա կղզու ժողովրդին համեմունքի արտադրության և առևտրի վրա մոնոպոլիա հաստատելու համար:

1919-ին, 1921-ին, դրանից առաջ և հաջորդիվ ու շարունակաբար անգլիացիների կողմից գաղութացված Հնդկաստանի բնակիչների կոտորածները տեղի էին ունենում գաղութացման դեմ բողոքները ճնշելու համար:

1500-ից սկսած, ավելի քան 300 տարի ամերիկյան մայրցամաքում հնդկացիների կազմակերպված և շարունակական բնույթ կրող կոտորածները երվրոպացի գաղութարարների կողմից իրականացվում էր նրանց պատկանող հողերը զավթելու համար: Արդյունքում մի ամբողջ ժողովուրդ բնաջնջվեց:

Եվրոպական գաղութացման արհավիրքների շարքը կարելի է երկար թվարկել: Նման գործելաոճի են դիմել նաև այլ կայսերական պետություններ, օրինակ, օսմանյանն ու ռուսականը:

Ինչու եմ սրանց մասին գրում: Մի քաղաքագետ կա, որ իրեն դեմոկրատ է համարում, շարունակաբար ռուսներին չարիք է համարում մեր պետության համար և պնդում է, որ եվրոպացիները մեզ համար բարիք կլինեն: Այս անձը կամ աշխարհի պատմության միայն մի կողմը գիտի, կամ էլ բացահայտ հանրության լայն զանգվածների ականջներին հակառուսական տրամադրություններով համեմված մակարոն է կախում: Հետն էլ հակառակ կարծիք կամ անհամաձայնություն ունեցողներին ապուշ է անվանում:

Սույն պարոնը և նրա ջատագովները այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ մեր խնդիրների աղբյուրը ինքներս ենք և պետք է մտածել ոչ թե նրա մասին, թե ում թևի տակ մտնել, թե ում ստրկանալ և ում ռեսուրսը դառնալ, այլն նրա, թե ինչպես ենք մենք մեր երկրի տերը դառնալու և մեր ռեսուրսներն ու պետությունը ինքնուրույն կառավարելու՝ նաև այլոց հետ հարաբերություններ կառուցելով (և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի և հարևանների ու այլոց):

Իհարկե նշածս բարդ գործընթաց է և ամեն մեկի խելքի բանը չէ: Պետություն կառուցելը իրապես ամեն մեկի խելքի բանը չէ, բայց դե քարվան կտրող քաջնազարյան քաղաքագետների և քաղաքական համարվող ճառասացների պակաս չունենք, որոնք հանրությանը էլ ավելի են խճճում՝ փոխանակ խելամիտ ճանապարհով ուղղորդելու:

Իհարկե Եվրոպան շատ է փոխվել, ԱՄՆ-ը նույնպես: Ի դեպ, գրածս ոճիրները փաստեր են, որ նրանք ընդունել են: Ռուսաստանը նույնպես փոխվել է, դե այլևս սովետական չէ, ապրում է կապիտալիստական, ավելի շուտ եվրոպական շուկայական տնտեսության կանոններով: Համենայն դեպս, աշխարհը դեռ մրցում է ռեսուրսների համար՝ ինչպես նախկինում: Եվ այս պայքարում Ռուսաստանն ու Արևմուտքը հակառակորդներ են, իսկ մենք այդ երկուսի արանքում ենք և դեռ ռեսուրս պետություն ենք, քանի որ արժեք չենք ստեղծում: Եթե մենք չունեցանք մեր սեփական շահերից բխող անկախ քաղաքական գիծ, այդ արևմուտք-արևելք հակամարտության մարտադաշտը մեր տունն է լինելու: