Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Գլխավոր Շտաբի երեկվա հայտարարությունը ցայտնոտային վիճակի մեջ է գցել իշխանություններին և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Իշխող թիմում երեկ միայն Անդրանիկ Քոչարյանն է, որ փորձել է պինդ տղայի կերպարում մնալ:
ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովի ժամանակ, երբ քննարկել են, թե ինչպես կարելի է լեզու գտնել զինվորականների հետ` Անդրանիկ Քոչարյանը ինքնավստահ պնդել է, որ ինքը նախկինում պաշտպանության փոխնախարար է եղել և կարող է լեզու գտնել զինվորականների հետ:
Իշխող թիմի մեր աղբյուրների փոխանցմամբ, Անդրանիկ Քոչարյանն այդ կերպ ցանկացել է էլ ավելի ամրացնել իր դիրքերը իշխանության ներսում և Փաշինյանին ցույց տալ, որ ինքը կարողանում է բարդ իրավիճակներում լուծումներ գտնել:
Անդրանիկ Քոչարյանը մի քանի կուսակիցների ներկայությամբ զանգահարել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Քոչարյանը, երբ փորձել է խրոխտ կեցվածքով խոսել, արձագանքը` ԳՇ պետի կողմից, շատ կոշտ է եղել. «Լսի Անդոն, որ եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն»,-ասել է Օնիկ Գասպարյանը: ԳՇ պետի այս խոսքերից շփոթված Անդրանիկ Քոչարյանը արագ անջատել է հեռախոսը և ներկաներին ասել, որ Օնիկ Գասպարյանի հետ հին ծանոթներ են:
Ի դեպ, ԳՇ մեր աղբյուրներն ասում են, որ զինվորականները խիստ բացասական են տրամադրված Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ, քանի որ վստահ են, որ բանակին առնչվող շատ գաղտնի տեղեկություններ արտահոսել են հենց նրա ղեկավարած Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովից: ԳՇ-ում կարծում են, որ այդ տեղեկությունների արտահոսքը մեծ կորուստների պատճառ է դարձել:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում