Որքա՞ն եք սողոսկելով այս ու այնտեղ մտնելու
Այսօր, Պետական սիմֆոնիկ նվագախմբի 5-ամյակին նվիրված համերգին տհաճ միջադեպ է գրանցվել, որը բնորոշում է մեր ներկան, մեզ շրջապատող իրողությունները: աննան եւ նրա դուստրերը մթության քողի տակ սողոսկել են դահլիճ եւ տեղ զբաղեցրել օթյակներից մեկում:
աննայի հայտնվելը նկատել են միայն ամֆիթատրոնում ներկա գտնվողների մի մասը, քանի որ համերգն արդեն սկսված է եղել: Նրանցից մի քանիսը ցուցադրաբար լքել են համերգասրահը, իսկ երաժիշտներից շատերը համերգից հետո խոստովանել են, որ եթե օթյակում նրանց նկատած լինեին, ապա կընդհատեին ելույթը:
աննա եւ նիկոլ, չե՞ք հասկանում, որ հանրությունը մերժում է ձեզ, առնվազն մերժում է: Որքան եք աներեսի նման սողոսկելով, այս ու այնտեղ մտնելու: Եթե կարծում եք ժամանակը կօգնի, որ հանրությունը մոռանա ձեր արած ոճրագործությունը, ապա սխալվում եք: Ընդհակառակը, ժամանակի ընթացքում ձեր նկատմամբ ատելությունը եռապատկվելու, տասնապատկվելու, հարյուրապատկվելու է:
Ճիշտ կլիներ նաեւ, որ Պետական սինֆոնիկ նվագախումբը պաշտոնապես հայտարարեր, որ այդ ընտանիքի անդամների ներկայությունը համերգասրահում, մեղմ ասած, ցանկալի չէ:
Փառք ու պատիվ այն հանդիսականներին, որոնք լքել են դահլիճը, փառք ու պատիվ այն երաժիշտներին, որոնք հարգելով զոհված տղերքի հիշատակը, քաղաքացիական դիրքորոշում կցուցաբերեն եւ համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ