Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղային 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. Պարեկին հոսպիտալացրել են Հանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում. 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Թուրքիայի արևելքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Արթիկում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» հատվածում տեղում է ձյուն․ Սևանում մառախուղ է Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում Ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանը Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներ

ԱՄՆ վերլուծաբանները կասկածի տակ են դնում Գերմանիայի դերը ՆԱՏՕ-ի Ռուսաստանի դեմ պատերազմի պլանումԻնչ ծախսեր են սպասվում ԱՄՆ-ին 2026 և 2027 թվականներին․ ReutersՄիքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի. Գառնիկ ԴանիելյանԳեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղայինՌուսաստանն ու Չինաստանը զորավարժություններ են անցկացրելԼուվրի գրադարանի դահլիճի հեղեղման պատճառով մի քանի հարյուր գրքեր են վնասվել22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. Պարեկին հոսպիտալացրել ենՀանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում. 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 5-ից 8-ըԱՄՆ-ն 2026 թվականին նախատեսում է 400 մլն դոլար հատկացնել Ուկրաինային օգնելու համարՊետք է մնանք 70 մլն դոլարի շրջանակում, որպեսզի արագ առաջ շարժվենք և ստանանք որակյալ ենթակառուցվածք. Ավինյանը՝ Կասկադի մասինԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 67 ուկրաինական ԱԹՍ․ ՌԴ ՊՆԹուրքիայի արևելքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՕդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքումՇիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ ՊատարագիԶելենսկին դեռ չի ծանոթացել hակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին․ ԹրամփՏիգրան Ավինյանը՝ օդի որակը կրկին անառողջ միջակայքում գտնվելու նոր ցուցանիշների մասինԱրթիկում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» հատվածում տեղում է ձյուն․ Սևանում մառախուղ էՓաշինյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկել բոլոր եկեղեցիներում պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ օրհներգըՀարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներՀայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամըԼույս չի լինիՀրդեհի ահազանգ Թումանյան փողոցումՇինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԻրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համարՀունաստանի ափերի մոտ առնվազն 18 միգրանտ է զոհվել՝ փորձելով հատել Միջերկրական ծովըՎթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանումՇինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկելՌոնալդուն զանգահարել է Թրամփին7 մեքենայի մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել էԱդրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի համար․ Իրանի ԱԳՆ խոսնակՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցունԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի մի շարք մեխանիզմներին, եթե Եվրոպան չբարձրացնի ռազմական ծախսերըՃառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանըՇրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներԼիտվան մտադիր է արտակարգ դրություն հայտարարելԻնչու են մարդիկ մշտապես մտածում իրենց նախկին զուգընկերների մասինՀրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայումՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունըԱշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդըԶախարովան Եվրամիությանը մեղադրել է «ավազակության» մեջФАС-ը զգուշացումներ է ներկայացրել Սոչիի, Կալինինգրադի և Եկատերինբուրգի օդանավակայաններին՝ ուղևորների գրանցման վճարների համարԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ
Վերլուծական

Ինչպես են ծաղրում մեր երկիրն ու ժողովրդին

Դեռ ապրիլյան կամ մայիսյան «հեղափոխության» հաղթանակից շատ չանցած արդեն իսկ նկատելի էր, որ ինչ-որ մի անտեսանելի ուժ, ամենամեղմ բնորշմամբ, ծաղրում է մեր երկիրը, ՀՀ քաղաքացիներին:

Արժեզրկել հայ ժողովրդի հաղթանակները, արժեզրկել հաղթանակը կերտած հերոսներին, արժեզրկել եւ ծաղրել այն ամենը, ինչի հետեւանքով կթուլանա պետությունը: Ընդ որում, սա արվում էր եւ արվում է բավական լուրջ մեթոդների եւ եղանակների կիրառմամբ, ինչը թույլ է տալիս այս ամենը ներկայացնել որպես բազմաչարչար եւ կեղեքված ժողովրդի շահերից բխող գործողություններ:

Երկիրը եւ ժողովրդին ծաղրելուց բացի հետեւողականորեն ամեն ինչ արվում է Հայաստանի միջազգային վարկանիշը զրոյացնելու, Հայաստանը աշխարհում լավագույն դեպքում Ալբանիայի կամ վատագույն դեպքում կենտրոնաաֆրիկյան երկրների շարքին դասելու համար:

Քրեական գործ է հարուցվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Նրան ձերբակալում են, անգամ փորձում կալանավորել: Մի՞թե Յուրի Խաչատուրովն այն հանցագործն էր, որին այդքան շտապ պետք էր կալանավորել՝ գցելով Հայաստանի միջազգային հեղինակությունը, վատթարացնելով հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանը դնել ծիծաղելի վիճակում ամբողջ աշխարհի աչքի առաջ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ անհեթեթ քրեական գործ հարուցվեց եւ նա կալանավորվեց: ՀՀ երկրորդ նախագահը մինչ օրս ապօրինաբար զրկված է ազատությունից: Մի՞թե սա ծաղր չէ երկրի եւ ժողովրդի նկատմամբ, իհարկե՝ ծաղր է: Մի՞թե ծաղր չէ մարտի մեկի ողբերգության զոհերի հարազատների նկատմամբ, երբ նրանց անդադար, նույն համառությամբ բերում եւ նստեցնում են դատական նիստերի դահլիճի ամենակենտրոնում, երբ հարուցված քրեական գործը որեւէ կերպ կապված չէ տեղի ունեցած սպանությունների հետ:

Երկիրը ենթարկվում է ծաղրի, ժողովուրդը ենթարկվում է ծաղրի, իսկ հարեւան առնվազն երկու երկրներում ուրախությունից ձեռքերը շփում են: Հայաստանում տեղի է ունենում այն, ինչն իրենք իրենց ամենավարդագույն երազներում չէին կարող տեսնել: Կալանավորված է Ռոբերտ Քոչարյանը, քրեական գործեր են հարուցված եւ դատվում են Արցախյան հաղթանակը կերտած զինվորականները:

Դեռ շատ վաղուց է հայտնի, որ երբ ինչ-որ երկրի դեմ հարձակում է սկսվում, ամեն ինչ անում են ներսից այդ պետությունը կազմալուծելու, կազմաքանդելու համար: Ընդ որում, առաջին քայլերից մեկը լինում է հերոսներին արժեզրկելու գործընթացը: Մեր դեպքում սրան գումարվեց նաեւ Հայաստանի մի հատվածի թշնամացման փորձը արցախցիների նկատմամբ: Այս գործընթացի շրջանակներում առաջին քայլն արվեց կապտամազիկի օգնությամբ, որն իբր ծխել էր կեսգիշերին եւ դրա համար արցախցի «դաժան» ոստիկանները տարել էին ոստիկանական բաժին:

Երկրի եւ ժողովրդի նկատմամբ ծաղրը այսքանով չէր կարող ավարտվել եւ չավարտվեց: Անհրաժեշտ էր ծաղրուծանակի ենթարկել Արցախի հաղթանակի գործում ոչ քիչ ներդրում ունեցած, Վազգեն Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Մանվել Գրիգորյանին: Իհարկե, նա հրեշտակ չէ, գուցե օրենքի հետ էլ կարող էր խնդիրներ ունենալ, բայց որոշեցին նրան կալանավորել բոլորովին այլ կերպ՝ փորձելով արժեզրկել հայ սպայի կերպարը: Հայ սպան ներկայացվեց որպես երեխաների թխվածքաբլիթներ եւ նամակներ, ինչպես նաեւ խտացրած կաթ գողացող մի ստահակ:

Հուզական մանիպուլյացիայի համար չափաբաժինը հզոր էր եւ այն գործում է մինչ օրս, եւ երբ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չեն փոխում, դեռ գտնվում են մարդիկ, որոնք ասում են, իսկ լա՞վ էր, որ նա խտացրած կաթերը գողանում էր:

Մեր երկրի հակառակորդները, թշնամիները տեսնելով այս պատկերը, տեսնելով Արցախում հաղթանակներ տարած մարդու նկատմամբ այս վերաբերմունքը չեն կարող չզսպել իրենց ծիծաղն ու ուրախությունը:

Իսկ մի՞թե ծաղր չէ երկրի եւ ժողովրդի նկատմամբ, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան կոչ է անում շրջափակել դատարանները, իսկ հաջորդ օրն այդ հակաօրինական գործողությանը մասնակցում են Ազգային ժողովի պատգամավորներ, բնականաբար, քաջ ոստիկանների լուռ հայացքների ներքո, այն նույն ոստիկանների, որ հետո հարձակվում եւ բերման են ենթարկում մի խումբ խաղաղ նստացույցավոր երիտասարդների նկատմամբ, որոնք պահանջում են հարգել Հայաստանի պետական լեզուն, որոնք պահանջում են ԿԳՍՄ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը, որի նշանակումն այս պաշտոնին, ի դեպ, Հայաստանը ծաղրի ենթարկելու քայլերից մեկն է: Եւ ոչ միայն այս նշանակումը, այլ գրեթե ողջ կադրային քաղաքականությունը:

Ի վերջո, կառավարության անդամների մի զգալի մասը, խորհրդարանական կառավարող խմբակցության ճնշող մեծամասնությունը քաղաքականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու են:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձերը, Ամուլսարի հանքը համառորեն շահագործելու ձգտումը եւս ծաղր է ուղղված մեր պետության եւ ժողովրդի դեմ: Իսկապես, ինչո՞ւ պետք է Հայաստանի նման երկիրը Ջերմուկի նման միջազգային նշանակության առողջարան ունենա: 

Պետության եւ ժողովրդի նկատմամբ ծաղր է նաեւ այն, թե ինչ բառապաշարով եւ տոնայնությամբ է խոսում երկրի թիվ մեկ պաշտոնյան: Քաղաքակիրթ երկրներում, անգամ կիսանորմալ երկրներում նույնիսկ դատարանի վճռով դատապարտվածների հետ են ընդգծված հարգանով խոսում, աշխատելով չվիրավորել նրանց արժանապատվությունը: Իսկ մենք անդադար առաջին դեմքից լսում ենք՝ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, քյաբաբ առ քյաբաբ բացահայտումների, թաթիկները կտրելու, խոզի գլուխները ցեխաջրի, թե կեղտի մեջ ընկնելու, պինցետով նկուղներից հանելու մասին:

Երբ առաջին դեմքից նման բացասական էներգիա է դուրս գալիս, երկրում ոչ առաջընթաց, ոչ էլ դրական զարգացումներ կարող են լինել: Ընդ որում, սա եւս մատուցվում է այնպես, որ այս ամենը բխում է աղքատ պողոսների շահերից, այնինչ, սրա հետեւանքներն առաջինը զգում են հենց աղքատները:

Պետության, ժողովրդի նկատմամբ ծաղր էր եկեղեցու դեմ ուղղված գործողությունները, կաթողիկոսին քաշքշելը: Այս գործողություններն անգամ իշխանությունների ընտրազանգվածի մոտ պաշտպանություն չգտան, որից հետո որոշում կայացվեց Հայ եկեղեցու պատմություն առարկան հանել դպրոցներից: հետո սահուն անցում կատարվեց հայերեն ու հայ գրականությունը, հայոց պատմությունը բուհերից հանելու գործին:

Պետության եւ ժողովրդի նկատմամբ ծաղր է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Ծաղր եւ ապտակ է պետությանը, երբ օրենքով կաշառք է առաջարկվում ՍԴ անդամներին: Սա ուղիղ հարված է պետության ողնաշարին: Հիմա պատկերացրեք, թե մենք, մեզնից յուրաքանչյուրն ինչպես կվերաբերվի այն երկրին, այն ժողովրդին, որտեղ այս կամ այն կառույցի աշխատողներին օրենքով կաշառք են առաջարկում:

Ծաղրն այսքանով, ցավոք, չի ավարտվում: Հայաստանը պետք է աշխարհի առաջ խայտառակել, ներկայացնել որպես վայրի բարքերի տեր մարդկանց երկիր: Եւ այստեղ հայտնվում է երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված գործը:

Ընդ որում, քիչ կրթված, կյանքում անգամ մեկուկես գիրք չկարդացած ընտրազանգվածի համար մանիպուլյատիվ հնարք է կիրառվում: Այս պատմությունն այնպես է ներկայացվում, կարծես ծննդատներից երեխաներին գողացել եւ հանձնել են օտարերկրացիներին:

Իրականում գործ ունենք բոլորովին այլ երեւույթի հետ: Բայց դա այս ամենի բեմադրիչներին քիչ է հետաքրքրում: Նրանց պետք էր ներկայացնել հրեշների, արնախումների, երեխաներին ծնողներից գողացողներին եւ վաճառողներին: Շոուի համար ձերբակալել, կալանավորել մի քանի հոգու:

Մի պահ փորձեք տուրք չտալ հույզերին, ձեր դեմ իրականացվող գրոհին եւ կհասկանաք, որ անգամ ամենաչար բժիշկը, մանկատան աշխատակիցը չի համարձակվել ծնողի կամքին հակառակ երեխային խլել ընտանիքից: Դեռ եկեք գոհ լինենք, որ այդ մարդիկ կարողացել են այդ վայ մայրերին համոզել չընդհատել հղիությունը, երեխա ունենալ եւ նրանց հանձնել հոգատար ընտանիքիների, որտեղ նրանք ապրում են արժանապատիվ կյանքով: Թե՞ ուզում էիք երեխաներն արժանանային գյուղական զուգարանը նետված նորածնի, Գյումրիի աղբամաններից մեկը նետված մեկ տարեկան երեխայի բախտին:

Հայաստանը ներկայացվեց որպես վայրենի բարքերի տեր երկիր, իսկ վարչապետն էլ այս ամենը ամեն կերպ քարոզում է, եւ անդադար փնովում մեր կրթական համակարգը, որտեղ սովորել է հենց ինքը, իր երեխաները: Իհարկե, մեր կրթական համակարգը չի կարող կատարյալ լինել, բայց նաեւ այնպիսին չէ, ինչպես ներկայացնում են Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը:

Ծաղր է ժողովրդի եւ պետության նկատմամբ, երբ էժանագին ոստիկանական բեմադրություն է ցուցադրվում՝ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա կողմնակիցներին վարկաբեկելու համար: Ծաղր է երկրի եւ ժողովրդի նկատմամբ, երբ հարձակման են ենթարկվում, արժանանում հայհոյանքների եւ անեծքների այն մտավորականները, որոնք կոչ են անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Երկրում փորձ է արվում ստեղծել անցած դարի երեսունականների մատնության մթնոլորտը: Խրախուսվում են սուտ մատնությամբ զբաղվողները, գործ տվողները:

Մի՞թե ծաղր չէ երկրի նկատմամբ, երբ ադրբեջանցի պսեվդոգործարարի ցուցմունքով կամ անհասկանալի գործարար Սիլվայի ֆանտաստիկ պատմություններով քրեական գործեր են հարուցվում:

Թվարկումը կարող ենք անդադար շարունակել, օրինակ, հիշելով ԿամԱզ-ների խայտառակ պատմությունը, Նոր տարվա համար հատկացված մոտ մեկ միլիոն դոլարը, ավիացիայի ոլորտում տիրող խայտառակ պատկերը, կես միլիոնանոց ուղեւորությունը ԱՄՆ, 56 միլիոնանոց օդանավի պատմությունը, վարչապետի առանձնատնից-առանձնատուն փոխադրումներն ու դրանց նորոգման հետ կապված պատմությունները, բայց այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ ինչ-որ մի անտեսանելի ուժ հիմա մի լավ ուրախանում է այս ամենով, իր բեմադրած ներկայացումից եւ մեր երկրի ու ժողովրդի ներկա վիճակից:

Մնում է հետեւություններ եւ քայլեր անել: Ի վերջո հաստատ այնքան ռեսուրս եւ ներուժ չունենք, որ անդադար դիմանանք այս անբարո փորձարկումներին:

Գեղամ Նազարյան

Top-News.am