Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Փի Դիդին տեղափոխվել է հիվանդանոց Մեր խնդիրները կարողանում ենք քննարկել ընտանեկան շրջանակում Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026 (ուղիղ միացում) Մեր խնդիրը որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալն է. Մհեր Գրիգորյանը՝ Mining Armenia Forum 2026-ին ԱՄՆ-ը երկարաձգել է Lukoil ընկերության արտոնագրի գործողության ժամկետը Նավայիի ավտոմեքենայում թմրանյութեր էին հայտնաբերել Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը ԱՄՆ-ն քննարկում է Իրանի դեմ հզոր ոչ միջուկային ավիառումբ օգտագործելու հնարավորությունը Հայաստանը մասնակցել է ԻՆՏԵՐՊՈԼԻ Trigger X միջազգային օպերացիային (տեսանյութ) Էջմիածնում պատվիրակված ծառայություն կմատուցեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին

Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալՓի Դիդին տեղափոխվել է հիվանդանոցՄեր խնդիրները կարողանում ենք քննարկել ընտանեկան շրջանակումԿասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026 (ուղիղ միացում)Մեր խնդիրը որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալն է. Մհեր Գրիգորյանը՝ Mining Armenia Forum 2026-ինԱՄՆ-ը երկարաձգել է Lukoil ընկերության արտոնագրի գործողության ժամկետըՆավայիի ավտոմեքենայում թմրանյութեր էին հայտնաբերելՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըԱՄՆ-ն քննարկում է Իրանի դեմ հզոր ոչ միջուկային ավիառումբ օգտագործելու հնարավորությունըՀայաստանը մասնակցել է ԻՆՏԵՐՊՈԼԻ Trigger X միջազգային օպերացիային (տեսանյութ)Էջմիածնում պատվիրակված ծառայություն կմատուցեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներինՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ (տեսանյութ)Երկկողմ հարաբերությունների զարգացումը պահանջում է հստակ և թափանցիկ գործնական շրջանակի մշակումՆա բացարձակ ֆենոմեն էր և եզակի ֆուտբոլիստՖիդանը հանդիպումներ է ունեցել Ալիևի և Բայրամովի հետՎարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով (տեսանյութ)Անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէՀայաստանի և Թուրքիայի նախարարները մտքեր են փոխանակել տնտեսական օրակարգի շուրջԽորին երախտագիտությամբ եմ բացահայտում այս հավաքածուն, որին ողջ մարդկությունը մեծապես պարտական էԿիլիան Մբապեն ցուցմունք է տվել կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի շրջանակումՍտեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտելՎարչապետը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները մասամբ կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբՊակիստանի դպրոցում տանիքի փլուզումից մահացել է առնվազն 34 աշակերտԶելենսկին պետք է կատարի իր խոստումները և մասնակցի ընտրություններինՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցերՊերեսը պատրաստ է Մոուրինյուին ժամանակ տալ մինչև Սուրբ ծնունդԻրազեկում․ Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներՖրանսիայում թունելի հարևանությամբ միկրոավտոբուսը բախվել է բեռնատար գնացքիՀոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է. 1794-ից մինչև TikTokԼավրովը կմեկնի ԹեհրանԻնչո՞ւ են աշխարհում ակտիվիստները բոյկոտում կլիմայական COP համաժողովները․ Գրետա Թունբերգի օրինակըՂրիմը Ուկրաինայի ամենաարժեքավոր հատվածն էԷրդողանի և Փաշինյանի միջև հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացին SOCAR ընկերությունը ցանկանում է կրկին ռուսական գազ գնել Սկզբունքորեն չեմ հավատում ՊուտինինԵրևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետՀութիները հրթիռակոծել են Եմենի նախագահական պալատըCOP17-ը Հայաստանում․ ի՞նչ կշահի երկիրը միջազգային բնապահպանական համաժողովիցԱնտոնիու Գուտերեշը իր երախտագիտությունն է հայտնել Մատենադարանի տպավորությունների գրքումՖրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբԱնահիտ Մանասյանի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվՎրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. ԿոբախիձեՈստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպիցԵրևանի սրտում երկու շաբաթ շարունակ կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին». Տիգրան ԱվինյանCOP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովըԻսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ
Աշխարհ

Միրզոյանը Վարշավայում ներկայացրել է Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը բացման ելույթով է հանդես եկել Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում անցկացված «ԵՄ Արևելյան գործընկերությանվերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը: 

Ստորև՝ նախարար Միրզոյանի ելույթն ամբողջությամբ: 

«Ձերդ գերազանցություններ, 

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Ինձ համար պատիվ է այսօր ելույթ ունենալ այս հարգարժան լսարանի առջև։

Մենք հանդիպում ենք մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպական միության ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկը՝ Արևելյան գործընկերությունը, անցնում է փորձության միջով՝ պայմանավորված աստիճանաբար մասնատվող աշխարհի նոր իրողություններով։

2009թ. իր հիմնադրումից ի վեր Արևելյան գործընկերության հիմքում ընկած է եղել այն մոտեցումը, որ Եվրոպական միության հետ առավել սերտ փոխգործակցությունը կարող է նպաստել ԵՄ արևելյան հարևանությունում ժողովրդավարության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ միաժամանակ ընդունելով, որ արևելյան գործընկեր վեց երկրները պարտադիր չէ, որ ունենան միևնույն ձգտումները կամ առաջնահերթությունները։

Սակայն գրեթե երկու տասնամյակի ընթացքում աշխարհաքաղաքական, անվտանգային և հասարակական խորքային վերափոխումներն էապես փոխել են Արևելյան գործընկերության գործունեության միջավայրը, իսկ նախաձեռնության մասնակից վեց երկրները որդեգրել են քաղաքական զարգացման և եվրոպական ինտեգրման տարբեր ուղիներ։ Այս զարգացումներն անխուսափելիորեն հարցականի տակ են դրել գործընկերության միասնական մոդելի հիմքում ընկած սկզբնական հայեցակարգը:

Հիմնարար հարցն այն է, թե ինչպես կարող է Արևելյան գործընկերությունը պահպանել իր արդիականությունը, արդյունավետությունն ու հավակնոտությունը հիմնովին փոփոխված քաղաքական միջավայրում։

Այս համատեքստում ցանկանում եմ ներկայացնել Հայաստանի առանձնահատուկ մոտեցումը՝ երեք հիմնական դիտարկմամբ:

  • Առաջին. Արևելյան գործընկերությունը պետք է շարունակի առանձնահատուկ կարևորություն տալ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը։

Հայաստանի տեսանկյունից Արևելյան գործընկերության կարևորագույն ձեռքբերումներից մեկը ժողովրդավարական կառավարման և ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանման գործում ունեցած ներդրումն է։ Այս բարեփոխումները կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանին մոտեցնում են եվրոպական չափանիշներին, այլև ուղղակիորեն ամրապնդում են մեր պետական ինստիտուտների դիմակայունությունը, արդյունավետությունն ու լեգիտիմությունը։ Հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դարաշրջանում ամուր և հաշվետու ինստիտուտներն ինքնին ռազմավարական նշանակության ռեսուրս են։

  • Երկրորդ. Հայաստանի փորձը վկայում է Եվրոպական միության հետ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում յուրաքանչյուր գործընկեր երկրի ձգտումներն ու հավակնությունների մակարդակը հաշվի առնելու կարևորության մասին։

Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր Հայաստան-ԵՄ հարաբերություններն էական առաջընթաց են արձանագրել, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետևողական իրականացման միջոցով։ Մեր գործընկերությունն առավել հավակնոտ բնույթ ստացավ 2025թ. դեկտեմբերին, երբ մենք ընդունեցինք Հայաստան–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը՝ ընդլայնելով համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ անվտանգության և դիմակայունության, փոխկապակցվածության, էներգետիկայի, շարժունակության և ոլորտային ինտեգրման ուղղություններով։

Մեր եվրոպական ձգտումներն ստացել են նաև իրավական և քաղաքական ձևակերպում։ 2025թ. մարտին Հայաստանն ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ 2026թ. մայիսին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հարաբերությունների աճող ռազմավարական նշանակությունը։ Գործնական հարթությունում 2023թ.-ից ի վեր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է Ադրբեջանի հետ մեր սահմանին կայունության ապահովմանը, իսկ ԵՄ գործընկերության նոր առաքելությունն աջակցում է ապատեղեկատվության, հիբրիդային սպառնալիքների և կիբեր վտանգների նկատմամբ մեր դիմակայունության ամրապնդմանը։

Արձագանքելով մեր հավակնություններին՝ Եվրոպական միությունը զարգացնում է Հայաստանի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն։ Թեև Հայաստանը դեռևս չունի ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ,իրականացվում է Հայաստանի Դիմակայունության և աճի ծրագիր։ Միաժամանակ, առաջընթաց ենք արձանագրում վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում, իսկ վերջերս ԵՄ կողմից ընդունված առևտրային ինքնավար միջոցները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման համար։

  • Երրորդ. Արևելյան գործընկերության ապագան պետք է հաշվի առնի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և փոխկապակցվածության փոփոխվող միջավայրը։

Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ Արևելյան գործընկերության մեկնարկի ժամանակ։ 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովը Հարավային Կովկասում ձևավորել է նոր իրողություն, որը հնարավորություններ է ստեղծում առավել խաղաղ, փոխկապակցված և փոխկախված տարածաշրջանի ձևավորման համար։

Վաշինգտոնյան հռչակագրով նաև սկիզբ է դրվել ԹՐԻՓՓ նախաձեռնությանը, որը, բացահայտելով տարածաշրջանի տնտեսական, տարանցիկ և էներգետիկ ներուժը և ապահովելով Եվրոպայի ու Ասիայի միջև հուսալի փոխկապակցվածություն, կարող է նպաստել նաև տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը։

Տարածաշրջանի ներուժի բացահայտումն ու իրացումը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» տեսլականին համահունչ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությունը կարող են նպաստել Եվրոպայի և նրա արևելյան հարևանների միջև կապերի ամրապնդմանը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով եվրոպական հարևանությանը հարմարվելու էապես փոփոխված աշխարհաքաղաքական իրողություններին։

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոններն ու վերափոխումները՝ Հայաստանի փորձը վկայում է, որ Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ՝ հարևանության ընդհանուր շրջանակից վերափոխվելով ճկուն հարթակի, որը հնարավորություն կտա փոխկապակցելու եվրոպական ինտեգրման տարբեր ուղիները, հաշվի առնելու տարբեր ձգտումներն ու եվրոպական ինտեգրման ձևաչափերը՝ միաժամանակ իր առանցքում պահպանելով ժողովրդավարական սկզբունքները, համագործակցությունը, փոխկապակցվածությունն ու դիմակայունությունը։

Ի վերջո, վերաիմաստավորված Արևելյան գործընկերության նպատակը պետք է լինի ոչ թե անցյալի իրողություններին համապատասխան ձևավորված մոդելի պահպանումը, այլ ներկայիս հնարավորությունների լիարժեք իրացմանը միտված այնպիսի շրջանակի ձևավորումը, որը բավականաչափ ճկուն կլինի տարբեր ուղիներն ու մոտեցումները հաշվի առնելու և միաժամանակ բավականաչափ հավակնոտ՝ մեր տարածաշրջանների միջև փոխկապակցվածությունն ապահովելու համար։

Շնորհակալություն»։