Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Փի Դիդին տեղափոխվել է հիվանդանոց Մեր խնդիրները կարողանում ենք քննարկել ընտանեկան շրջանակում Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026 (ուղիղ միացում) Մեր խնդիրը որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալն է. Մհեր Գրիգորյանը՝ Mining Armenia Forum 2026-ին ԱՄՆ-ը երկարաձգել է Lukoil ընկերության արտոնագրի գործողության ժամկետը Նավայիի ավտոմեքենայում թմրանյութեր էին հայտնաբերել Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը ԱՄՆ-ն քննարկում է Իրանի դեմ հզոր ոչ միջուկային ավիառումբ օգտագործելու հնարավորությունը Հայաստանը մասնակցել է ԻՆՏԵՐՊՈԼԻ Trigger X միջազգային օպերացիային (տեսանյութ) Էջմիածնում պատվիրակված ծառայություն կմատուցեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին

Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալՓի Դիդին տեղափոխվել է հիվանդանոցՄեր խնդիրները կարողանում ենք քննարկել ընտանեկան շրջանակումԿասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026 (ուղիղ միացում)Մեր խնդիրը որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալն է. Մհեր Գրիգորյանը՝ Mining Armenia Forum 2026-ինԱՄՆ-ը երկարաձգել է Lukoil ընկերության արտոնագրի գործողության ժամկետըՆավայիի ավտոմեքենայում թմրանյութեր էին հայտնաբերելՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըԱՄՆ-ն քննարկում է Իրանի դեմ հզոր ոչ միջուկային ավիառումբ օգտագործելու հնարավորությունըՀայաստանը մասնակցել է ԻՆՏԵՐՊՈԼԻ Trigger X միջազգային օպերացիային (տեսանյութ)Էջմիածնում պատվիրակված ծառայություն կմատուցեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներինՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ (տեսանյութ)Երկկողմ հարաբերությունների զարգացումը պահանջում է հստակ և թափանցիկ գործնական շրջանակի մշակումՆա բացարձակ ֆենոմեն էր և եզակի ֆուտբոլիստՖիդանը հանդիպումներ է ունեցել Ալիևի և Բայրամովի հետՎարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով (տեսանյութ)Անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէՀայաստանի և Թուրքիայի նախարարները մտքեր են փոխանակել տնտեսական օրակարգի շուրջԽորին երախտագիտությամբ եմ բացահայտում այս հավաքածուն, որին ողջ մարդկությունը մեծապես պարտական էԿիլիան Մբապեն ցուցմունք է տվել կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի շրջանակումՍտեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտելՎարչապետը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները մասամբ կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբՊակիստանի դպրոցում տանիքի փլուզումից մահացել է առնվազն 34 աշակերտԶելենսկին պետք է կատարի իր խոստումները և մասնակցի ընտրություններինՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցերՊերեսը պատրաստ է Մոուրինյուին ժամանակ տալ մինչև Սուրբ ծնունդԻրազեկում․ Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներՖրանսիայում թունելի հարևանությամբ միկրոավտոբուսը բախվել է բեռնատար գնացքիՀոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է. 1794-ից մինչև TikTokԼավրովը կմեկնի ԹեհրանԻնչո՞ւ են աշխարհում ակտիվիստները բոյկոտում կլիմայական COP համաժողովները․ Գրետա Թունբերգի օրինակըՂրիմը Ուկրաինայի ամենաարժեքավոր հատվածն էԷրդողանի և Փաշինյանի միջև հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացին SOCAR ընկերությունը ցանկանում է կրկին ռուսական գազ գնել Սկզբունքորեն չեմ հավատում ՊուտինինԵրևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետՀութիները հրթիռակոծել են Եմենի նախագահական պալատըCOP17-ը Հայաստանում․ ի՞նչ կշահի երկիրը միջազգային բնապահպանական համաժողովիցԱնտոնիու Գուտերեշը իր երախտագիտությունն է հայտնել Մատենադարանի տպավորությունների գրքումՖրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբԱնահիտ Մանասյանի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվՎրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. ԿոբախիձեՈստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպիցԵրևանի սրտում երկու շաբաթ շարունակ կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին». Տիգրան ԱվինյանCOP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովըԻսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահ
Հայաստան

Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմանի հնարավոր բացումից առաջ

Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմանի հնարավոր բացումից առաջ։ Media bus tour-ի մասնակից հայ եւ թուրք լրագրողները հանդիպել են Թուրքիայում աշխատող ինչպես թուրք, այնպես էլ հայ գործարարների հետ։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների հարց է առաջացնում, սակայն քաղաքական հայտարարություններից մինչև իրական բիզնես կապեր դեռ ճանապարհ կա անցնելու։

Ստամբուլի Դուդուլուի կազմակերպված արդյունաբերական գոտում գործարարների հետ հանդիպումները ցույց են տալիս՝ հետաքրքրություն կա, բայց կա նաև զգուշավորություն։

Դուդուլուի կազմակերպված արդյունաբերական գոտու կառավարման  խորհրդի նախագահ Մուրադ Օնայը դժգոհում է քաղաքական գործիչներից։

«Ես քաղաքական գործիչ չեմ։ Ես մտածում եմ, որ աշխարհը վատացնում են քաղաքական գործիչները։ Եթե ամեն ինչ շատ լավ լինի, Թուրքիան իր հարևանների հետ ունի շատ մեծ ներուժ։ Տեսնում ենք, որ այս տարածաշրջանը կայուն չէ, միշտ կռիվ է, շատ խառն է և նույնիսկ թույլ չեն տալիս, որ Թուրքիան դրանով հանդերձ ինքն էլ զարգանա»,- ասում է նա։

Դուդուլուի արդյունաբերական միջավայրում հայկական ծագում ունեցող գործարարներ էլ կան։ Դուդուլու կազմակերպված առեւտրի գոտու մեջ մտնող 107 ձեռնարկություններից մեկի  սեփականատերը` Արետ Նշանը, արտադրում է լվացքի մեքենաների և այլ կենցաղային սարքերի բազմաթիվ պահեստամասեր՝ պլաստմասսայե դետալներից մինչև մետաղական բաղադրիչներ։ Հակառակ արտադրության լայն հնարավորություններին՝ Հայաստանի հետ ուղիղ առևտրային կապեր հաստատելու մասին նա դեռ չի մտածել։

Գործարարը նշում է, որ համավարակից հետո տնտեսական վիճակը Թուրքիայում վատթարացել է։ Նրա խոսքով՝ Թուրքիայում հայ համայնքի թվաքանակն էլ նվազել է, սակայն դա նա առաջին հերթին կապում է տնտեսական դժվարությունների հետ։

«Նույն այն արտադրանքը, որ մենք այստեղ արտադրում ենք, նույնը Հայաստանում  անելը շատ բարդ է լինելու հենց առաջինը լոգիստիկայի տեսանկյունից, և ես այս պահին հնարավոր չեմ տեսնում դա: Հայաստանի սահմանները, ընդհանուր առմամբ, դեռ փակ են և հնարավորություն չկա այս արտադրությունը այնտեղ դնելու: Երկրորդն այն է, որ Եվրոպա վաճառքը դժվարանալու է, որովհետև երբ մենք այստեղ արտադրում ենք և ասում ենք, որ սա թուրքական ապրանք է, էլի դժվար է արտահանել: Հայաստանից, ես չգիտեմ, կարող է ավելի շատ դժվարություններ լինի մյուս երկրներ արտահանելը»,- ասում է հայազգի գործարարը։

Արետ Նշանն իր արտադրանքը առաջին անգամ Հայաստան է արտահանել մոտ մեկ ամիս առաջ, այդ ժամանակ էլ եղել է Հայաստանում։ Նա, սակայն, չի կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը կարող է բերել նրան, որ իր մոտ Հայաստանից աշխատողներ հրավիրի կամ Հայաստանում արտադրամաս բացի։ Նա, սակայն, չի բացառում, որ իր ղեկավարած ձեռնարկության արտադրանքը կարող է տարբեր միջնորդների միջոցով հասնել Հայաստան։ Գործարարն այդ մասին հստակ տեղեկություն չունի։

Նույն անորոշությունն ունի նաև խաղալիքներ արտադրող մեկ այլ գործարար։ Նրա արտադրանքը հասանելի է հայկական շուկայում, բայց ուղիղ առևտրային կապի մասին նույնպես դեռ չի խոսում՝ հնարավոր համարելով, որ ապրանքները Հայաստան են հասնում Վրաստանի, Ռուսաստանի կամ երրորդ երկրների միջոցով։

Թուրքիայի կազմակերպված առեւտրի գոտիների համակարգում արտոնությունները պայմանավորված են տարածքի տեղակայմամբ․ առավելությունները հիմնականում նախատեսված են արևելյան շրջանների համար։ Հայաստանի պարագայում նա ուշադրություն է հրավիրում ենթակառուցվածքների խնդրի վրա։ «Հայաստանը մի խնդիր ունի, որ նավահանգիստ չունի»,- ասում է նա։ 

Այսպիսով՝ հայ և թուրք գործարարների միջև տնտեսական համագործակցության ներուժ կա, սակայն դրա իրացման համար միայն քաղաքական երկխոսությունը բավարար չէ։ Անհրաժեշտ են ուղիղ կապեր, հստակ առևտրային մեխանիզմներ և փոխադարձ վստահություն։ Սահմանի հնարավոր բացումն ու հարաբերությունների կարգավորումը կարող են նոր հնարավորություններ ստեղծել, բայց այս փուլում գործարարները դեռ զգուշավոր են՝ նոր շուկաներ մուտք գործելու և համատեղ բիզնես սկսելու հարցում։

armradio.am