Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Վերլուծական

Ի՞նչ էր ցանկանում ասել Ռոբերտ Քոչարյանը

Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույցով անդրադառնալով հայաստանյան քաղաքական եւ տնտեսական կյանքի կարեւոր հարցերին, մեր երկրին ուղղված ներքին եւ արտաքին մարտահրավերներին:
Ի վերո, ի՞նչ էր իրականում ցանկանում ասել ՀՀ երկրորդ նախագահը: Առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանը շատ հստակ ձեւակերպեց, որ առանց ծրագրի, առանց գաղափարների, առանց «իզմ»-երի կառավարությունը դատապարտված է անհաջողության եւ ամենամոտ ապագայում իր տեղը զիջելու է այլ կառավարության, այլ իշխանության:

ՀՀ երկրորդ նախագահը հստակ ընդգծեց, որ հանգուցալուծումը լինելու է կրկին փողոցում, որին հաջորդելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Ռոբերտ Քոչարյանը հանրության, քաղաքական դաշտի ուշադրությունը բեւեռեց մեր երկրին ուղղված արտաքին եւ ներքին մարտահրավերներին, որոնք, այսօրվա կառավարությունը, կարծես չի նկատում: Տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստանի տնտեսությունում առկա իրավիճակը լուրջ ուսումնասիրության, լուրջ ուշադրության կարիք են զգում:

Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, ծանր վիճակում է: Ներդրումներ, որպես այդպիսին չկան, տեղի է ունենում կապիտալի արտահոսք, իսկ կառավարությունը միայն թվեր է հրապարակում, որոնք միայն թվեր են ու իրական կյանքի հետ կապ չունեն, իսկ կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան գրառումով կրկին ոչին չասող թիվ է հրապարակում Սեւանում մեկ օրում հանգստացողների վերաբերյալ եւ վարչապետի ուղղաթիռի, ինչպես նաեւ մամուլի ձեռքին եղած փողի մասին հրապարակումներ է անում:
Եւ այս համապատկերում Ռոբերտ Քոչարյանը բոլորովին այլ մակարդակի, այլ տեսակի քննարկում է սկսում, կարեւոր հարցեր բարձրացնում:

Ինչպե՞ս փրկել տնտեսությունը: Ի՞նչ անել, որ տնտեսական կյանքն աշխուժանա: Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է հետեւյալ լուծումը՝ կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր եւ կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ:

Վրաստանի տնտեսությունում թուրք-ադրբեջանական գործոնի դերի մեծացումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում առկա լուրջ եւ վտանգավոր սրացումները ուղղակի մարտահրավեր են մեր երկրին, բայց տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունում, Հայաստանի իշխանության բոլոր ճյուղերում այս ամենը կամ չեն կարեւորում կամ չեն նկատում:

Հայաստանի իշխանությունները սեւեռված են մեկ մարդու՝ ՀՀ երկրորդ նախագահին ազատությունից զրկելու գործին, իսկ նույն այդ մարդը լինելով անազատության մեջ հանրության, քաղաքական դաշտի, նույն կառավարության ուշադրությունն է հրավիրում Հայաստանին ուղղված նոր մարտահրավերներ վրա:

«Պետք է ինքերս մեզ շիտակ հարցնենք` ի՞նչ է հարկավոր Հայաստանին մեր տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու համար: Ինչո՞վ ենք մենք հետաքրքիր, որո՞նք են մեր առավելությունները հարևանների համեմատ: Որտե՞ղ են մեր խնդիրները: Ազնիվ պատասխանը հաստատ սփոփիչ չի լինելու»,- նման հարցադրումներ է անում Ռոբերտ Քոչարյանը:

Նա փորձում է սթափեցնել հանրությանը, քաղաքական դաշտին անելով շատ սուր եւ դիպուկ դիտարկումներ: Ունենք ոչ մեծ, ծերացող բնակչություն` կայուն վատթարացող ժողովրդագրական իրավիճակով: Չորս հարեւանից երկուսի հետ խնդրահարույց հարաբերությունները հնարավորություն չեն տալիս դառնալու տարածաշրջանային լիբերալ հարթակ տարատեսակ ծառայությունների լայն սպեկտրի համար: Մենք չունենք զգալի բնական պաշարներ, որոնք կհետաքրքեն խոշոր վերազգային կորպորացիաների: Մեր տարածքը մեծ չէ, եւ նոր հաղորդակցուղիները հեշտությամբ կարող են շրջանցել մեզ: Առկա տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա եւ մեծապես նեղացնում արդյունաբերական զարգացման հնարավոր սեգմենտները:

Բնականաբար, այս մարտահրավերները հնարավոր չէ լուծել հենվելով դատարկ խոստումների եւ պոպուլիզմի վրա: Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն նշում է, թե որոնք են խնդիրները, մարտահրավերները, այլեւս ցույց է տալիս, թե ինչպես պետք է դրանք հաղթահարվեն, ինչպես պետք է լուծվեն: «Մենք պետք է բացառապես արդյունավետ լինենք յուրաքանչյուր գործում, որ անում ենք, և պետք է անենք միայն այն, ինչը մեզ առաջ է մղում»:

Ցավոք, իրականություն է նաեւ Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, որ արտաքին քաղաքականության մեջ ընդունելի եւ ըմբռնելի կոմպլեմենտարության միջանցքը Հայաստանի համար չափազանց նեղացել է:

ՀՀ երկրորդ նախագահը շատ հստակ եւ պարզ նշում է, որ քաղաքականության, հատկապես արտաքին քաղաքականության մեջ երկերեսանիությունը բերում է բացառապես անհաջողությունների եւ ձախողումների:

Հակոբ Ասատրյան

Top-News.am