Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ու Անկարայում ավելի քան 300 մարդու կալանավորելու օրդեր են տվել
Թուրքական իշխանությունները Ստամբուլում ու Անկարայում ավելի քան 300 մարդու կալանավորելու օրդեր են տվել՝ նույն պատրվակով՝ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի համար, որին Անկարան պատասխանատու է համարում անցած տարվա հուլիսին պետհեղաշրջման փորձ կազմակերպելու համար, հայտնում է Anadolu-ն։
Ստամբուլում 168 մարդու կալանավորելու օրդեր է տրվել, ձերբակալվել են 115-ը։ Անկարայում տրվել է 159 մարդու կալանավորման օրդեր։
Կասկածյալներից են Անտառային ու ջրային տնտեսության նախարարության 20 աշխատակիցներ, 34 լրագրողներ, որոնք աշխատել են Zaman, Taraf, Cihan, Nokta պարբերականներում, որոնք բոլորն էլ փակվել են իշխանությունների կարգադրությամբ։
Անկարայում գլխավոր դատախազությունը կարգադրել է կալանավորել 105 նախկին ոստիկանների՝ 13 տարբեր նահանգներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ