ՄԱԿ ԱԽ-ն ընդլայնել է ահաբեկիչների «սեւ ցուցակը»
ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում բոլոր պետություններին անհապաղ խստացնել ահաբեկչական կազմակերպությունների դեմ միջոցառումները։
ԱԽ-ն ահաբեկիչների «սեւ ցուցակում» է ներառել ութ անձանց ու կազմակերպությունների, նաեւ պետություններին կոչ է արել կանխել տեղեկատվական տեխնոլոգիաների գործածումը ահաբեկչական նպատակներով, հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը։
«Խորհրդի անդամները լուրջ մտահոգություն են հայտնում ԻՊ-ի ու Ալ Կաիդայի ծայրահեղական գաղափարախոսության ու գործողությունների ու ամբողջ աշխարհում դրանց մասնաճյուղերի աճող ներկայության առթիվ»,- ասվում է ՄԱԿ ԱԽ բանաձեւում։
ԱԽ-ն համառորեն խորհուրդ է տվել պետություններին կանխել նավթի մատակարարումները ու մշակութային իրերի առեւտուրը այն տարածքներից, որոնք ահաբեկիչների վերահսկողության տակ են գտնվում։ Խորհուրդը նորից հայտնել է «Ալ Կաիդային» ԻՊ-ին ու մյուս ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսական ու ցանկացած այլ աջակցության անթույլատրելիության մասին։
ԱԽ անդամները հիշեցրել են երկրներին, որ այդ ցուցակում ընդգրկվածների ուղեւորությունները արգելված են։ Այս կապակցությամբ Խորհուրդը որոշել է, որ ավիացիոն ընկերությունները պետք է ժամանակին ազգային իշխանություններին տրամադրեն տեղեկություններ ուղեւորների մասին, իսկ ցուցակում ընդգրկված անձանց անցագրեր տրամադրող մարմինները պետք է դրանց վրա համապատասխան նշումներ անեն։
ԱԽ անդամները այսօր «սեւ ցուցակը» համալրել են ութ նոր անուններով՝ չորս կազմակերպությունների եւ չորս անհատների։ Դրանք են Մալիք Բարխանովը, Մուրադ Մարգոշվիլին, Օման Ռոխմանը ու Մուհամմադ Բախրում Նաիմ Անգիխ Տամտոմոն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ