Ռուսաստանը կշարունակի պաշտպանել Լապշինի իրավունքները
Ռուսական կողմը կշարունակի պաշտպանել ռուսաստանցի Ալեքսանդր Լապշինի իրավունքներն ու շահերը, որը Բաքվում 3 տարվա ազատազրկման է դատապարտվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից:
«Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ազատազրկման է դատապարտել 3 տարի ժամկետով: Ինչպես հայտնի է, նախկինում Լապշինին առաջադրված մեղադրանքները կապված են Լեռնային Ղարաբաղ նրա այցելության հետ»,- նշել են դեպարտամենտից:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունից հիշեցրել են, որ «այս գործի նկատմամբ մեր սկզբունքային մոտեցումն արդեն նշվել է՝ մենք դեմ ենք լրագրողների կամ պարզապես մասնավոր անձանց այս կամ այն տարածք, այդ թվում՝ այս կամ այն տարածաշրջան այցելությունների քրեականացմանը»:
«Կշարունակենք ՌԴ քաղաքացու օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության աշխատանքը՝ հաշվի առնելով դատարանի սահմանած դատավճիռը: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները կապ են պահպանում Լապշինի եւ նրա փաստաբանի հետ»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ