Մեծ Բրիտանիան ԵՄ-ին զգուշացրել է միջուկային թափոնների վերադարձման հնարավորության մասին
Մեծ Բրիտանիան ԵՄ-ին տեղեկացրել է Brexit-ից հետո միջուկային թափոնների վերադարձման հնարավորության մասին, հայտնում է Financial Times-ը (FT):
Պարբերականի տրամադրության տակ փաստաթուղթ է հայտնվել, որում նշված է Եվրամիությունից երկրի դուրս գալու բանակցություններում միջուկային կարգավորման հարցում Լոնդոնի դիրքորոշումը: Փաստաթղթով նախատեսվում է ռադիոկտիվ նյութերը ծագման երկիր վերադարձնելու Թագավորության իրավունքը:
«Սա կարող է հիշեցում լինել, որ պլուտոնիումով նավը կարող է հայտնվել Անտվերպենի նավահանգստում, եթե պայմանավորվածություն չլինի»,- հայտարարել է միջուկային ոլորտի փորձագետներից մեկը:
Մեծ Բրիտանիան 1970-ական թվականներից Եվրոպայի մյուս երկրներից ներմուծում է մշակված միջուկային վառելիքը Սելաֆիլդ (Քամբրիա կոմսություն) քաղաքի գործարանում վերամշակելու համար: Ներկայումս այստեղ 126 տոննա թափոն կա, որոնց հինգերորդ մասը բերվել է Գերմանիայից, Շվեդիայից, Իտալիայից եւ ԵՄ-ի այլ երկրներից:
FT-ն հիշեցնում է, որ միջուկային կարգավորման խնդիրը դարձել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների վաղ փուլի ամենասուր հարցերից մեկը: Դեռեւս գարնանը Թագավորությունը հայտարարել է Եվրաատոմից դուրս գալու մասին. կառույց, որը որոշում է Եվրոպայում խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների օգտագործումը: Ըստ որում՝ բրիտանական միջուկային արդյունաբերության առաջատար ներկայացուցիչները պնդում են Եվրաատոմին անդամակցությունը պահպանելու տարբերակների որոնման մասին: Եթե դա անհնար լինի, նրանք առաջարկում են պայմանավորվել անցումային փուլի համար ընդլայնված համաձայնագրի շուրջ՝ կարգավորման նոր համակարգեր ստեղծելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ