Սաուդյան Արաբիայում ազատ են արձակել մինի կիսաշրջազգեստով կնոջը՝ առանց մեղադրանք առաջադրելու
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ կինը, որին ձերբակալել էին մինի- կիսաշրջազգեստ հանգնելու համար, ազատ է արձակվել առանց մեղադրանքի առաջադրման։
Նախօրեին ոստիկանությունը ձերբակալել էր այն կնոջը, որը թագավորությունում բուռն քննարկումներ էր առաջացրել սոցցանցերում տեսահոլովակի հրապարակումից հետո, որտեղ նա զբոսնում է պատմական ամրոցում մինի կիսաշրջազգեստով ու կրոպ տոպով։
Նրան ձերբակալել էին «անհամեստ հագուստի» համար։ Միջազգային հաղորդակցությունների կենտրոնի հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանությունը ազատ է արձակել կնոջը։ Նա ազատ է արձակվել նախօրեին ուշ երեկոյան մի քանի ժամ հարցաքննությունից հետո։ Կինը քննիչներին ասել էր, որ սոցցանցերում տեսագրությունը հրապարակվել էր առանց իր գիտության։
«Նրան ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու ու գործը փակվել է դատախազի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ