Ուրուգվայում այսօրվանից սկսվել է մարիխուանայի օրինական վաճառքը
Ուրուգվայը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը թույլ է տվել մարիխուանա աճեցնել և այն օրինական ձևով վաճառել: Սկսած հուլիսի 19-ից՝ այն վաճառվում է որոշ դեղատներում՝ պետության հսկողության տակ: Նախապես գրանցված հաճախորդները կարող են գնել շաբաթական մինչև 10 գրամ երկու տեսակի մարիխուանա: Ուրուգվայի կանեփի պետական ինստիտուտի տվյալներով՝ այս պահին գրանցվել է մոտ 5 հազար մարդ, նրանցից 70 տոկոսը տղամարդ է, մեծ մասը՝ 30-ից 44 տարեկան, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Մարիխուանայի մեկ գրամը դեղատանն արժե մոտ 1,30 ԱՄՆ դոլար: Իշխանությունները սպասում են, որ այդկերպ կհաջողվի թմրանյութերի վաճառքով զբաղվող անձանց զրկել տարեկան մոտ 7 միլիոն դոլար եկամտից:
Ուրուգվայում մարիխուանայի արտադրությունը նույնպես կազմակերպված է պետության հսկողության տակ: Երկու ընկերության թույլ է տրվել տարեկան երկու տոննա կանեփ աճեցնել: Բացի դեղատներից՝ պետությունը մարիխուանայի օրինական ձեռքբերման ևս երկու միջոց է առանձնացնել:
Քաղաքացիներն իրավունք ունեն տանն աճեցնել կանեփի մինչև վեց բույս կամ անդամագրվել «ակումբներին», որոնք համատեղ կանեփ են աճեցնում: Ակումբի անդամներին թույլ է տրվում աճեցնել տարեկան մոտ մինչև 480 գրամ կանեփ:
Ի տարբերություն Նիդերլանդների՝ օտարերկրացի զբոսաշրջիկներին արգելվելու է մարիխուանայի ձեռքբերումը և օգտագործումը: Օրինական ճանապարհով այն գնելու համար գրանցվել կարող են միայն Ուրուգվայի քաղաքացիները կամ երկրում մեկ տարուց ավել ապրող օտարերկրացիները: Մարիխուանայի օգտագործումն արգելված է աշխատավայրում, հանրային վայրերում և ավտոմեքենայի ղեկին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ