Թրամփն արձագանքել է իր ու Պուտինի «գաղտնի» հանդիպման մասին լուրերին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն առ այն, որ ինքն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնի հանդիպում են ունեցել «Մեծ 20-յակ»-ի (G20) շրջանակում:
Յոթանասունմեկամյա ղեկավարն ասել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Պուտինի հետ գաղտնի ընթրիքի մասին կեղծ նորությունն ուղղակի ահավոր է: G20-ի բոլոր առաջնորդները և նրանց կանայք հրավիրված են եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ընթրիքին և մամուլն այդ մասին իմացել է»,-գրել է նախագահը:
Վերջինի խոսքով՝ կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները գնալով ավելի անազնիվ են դառնում:
«Նույնիսկ G20-ի ղեկավարների համար Գերմանիայում կազմակերպված ընթրիքն ահավոր ձևով մեկնաբանվեց»,-հավելել է Թրամփը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինն իրականում երկրորդ հանդիպումն են ունեցել «Մեծ 20-յակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, որի մասին, սակայն, մինչ այժմ ոչինչ չի հաղորդվել:
Համբուրգում շուրջ երկու ժամ տևած պաշտոնական բանակցություններից հետո պարզվում է, որ նախագահները ևս մեկ անգամ են հանդիպել:
The Washington Post լրատվամիջոցը, հղում տալով Սպիտակ տան իր սեփական աղբյուրներին, իր հերթին նշել է, որ երկրորդ հանդիպումը ղեկավարների միջև տեղի է ունեցել ճաշի ժամանակ: Հուլիսի 7-ին պետությունների ղեկավարների համար կազմակերպված հատուկ ճաշկերույթի ընթացքում Թրամփը բարձրացել է իր տեղից և գրավել Պուտինի կողքի դատարկ աթոռը: Նշվում է, որ այդ ժամանակ ԱՄՆ առաջնորդը մենակ է եղել, իսկ ՌԴ նախագահին ուղեկցել է միայն իր թարգմանիչը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ