ԵԱՏՄ-ն առաջարկել է ՌԴ-ին օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման օրենքը չտարածել ԵԱՏՄ երկրների վրա
Ռուսաստանում արտասահմանցի վարորդներին վարորդական իրավունք տրամադրելու մասին նոր օրենքի շուրջ քննարկումները շարունակվում են:
Ինչպես հաղորդում է kommersant.ru-ն, արդեն քննարկվում է 2017 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքով հատուկ ստուգումներ անցնելու և աշխատանքի անցնելու համար ռուսական վարորդական իրավունք ստանալու պարտադիր պայմանից Հայաստանի, Մոլդովայի և Ղազախստանի քաղաքացիներին ազատելու մասին հարցը:
Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդեն առաջարկել է Ռուսաստանին փոփոխություններ սահմանել առկա օրենքներում` բացառելով օրենքի կիրառումը ԵԱՏՄ անդամ պետությունների (Ղրղըզստան, Մոլդովա, Հայաստան, Ղազախստան, Բելառուս) քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության ռուսաստանյան պաշտոնական այցի ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից բարձրացվել է Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներով աշխատելու արգելքի մասին խնդիրը, ինչին ի պատասխան ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկել է Հայաստանի իշխանություններին պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ