Հրդեհ Մոսկվայի Նոր Արբատի բարձրահարկում (Տեսանյութ)
Մոսկվայում Նոր Արբատի բարձրահարկում բռնկված հրդեհի մակերեսը մեծացել է մինչեւ մոտ 200 ք.մ., «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱԻՆ-ի մայրաքաղաքային ղեկավարության ներկայացուցիչը:
Փրկարար գերատեսչության տեղեկություններով՝ շենքն այժմ վերակառուցվում էր: Արտակարգ պատահարի պահին այնտեղ են եղել միայն բանվորները:
Բռնկման օջախը 7-րդ հարկում է: Համացանցում հրապարակված ականատեսների լուսանկարներից եւ տեսանյութերից դատելով՝ բարձրահարկից թանձր սեւ ծուխ է բարձրանում: Ներքեւում տեղակայված են մեծ թվով սրճարաններ եւ ռեստորաններ:

















































