Ռուսաստանում վերջնականապես արգելվել է «Եհովայի վկաներ»-ի գործունեությունը
Ռուսաստանում վերջնականապես արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը, այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի վճռում նշվում է, որ ԳԴ-ն չի բավարարել «Ռուսաստանում Եհովայի վկաների ղեկավար կենտրոն» կազմակերպության գործունեության դադարեցման որոշման վերաբերյալ բողոքարկման պահանջը:
Ավելի վաղ՝ ապրիլին, Գերագույն դատարանը «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը ճանաչել էր ծայրահեղական ու արգելել երկրի տարածքում դրա գործունեությունը:

















































