Դամասկոսում կրակ են բացել ՌԴ դեսպանատան ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կրակ է բացվել Ռուսաստանի դաշնության դեսպանատան շենքի ուղղությամբ, այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
ՌԴ ԱԳՆ-ն խստիվ դատապարտել է Դամասկոսում իրենց քաղաքական ներկայացուցչության, ինչպես նաև խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական բնույթի գործողությունները և հայտարարել, որ Սիրիայում ահաբեկչության դեմ սկզբունքային պայքարը շարունակելու է մնալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության անբաժանելի մասը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ «երջանիկ պատահականությամբ» կրակի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ավերածությունների մասին նույնպես տեղեկություններ չկան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ