Ֆրանսիան էր կազմակերպել դա. Մակրոնը՝ Հոլոքոստի և հրեաներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի փարիզյան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի իրականացման գործում իր երկրի բացասական դերակատարման մասին:
Ինչպես նշում է The Guardian-ը, 39-ամյա Մակրոնը քննադատել է նրանց, որոնք փորձում են կոծկել կամ նվազագույն չափով ներկայացնել Ֆրանսիայի ներգրավվածությունը հարյուր հազարավոր հրեաներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու գործում:
Նեթանյահուի հետ Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո, Մակրոնը հայտարարել է, որ հենց Ֆրանսիան է կազմակերպել հրեաներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելը:
«Ոչ մի գերմանացի անմիջականորեն ներգրավված չի եղել»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ ֆրանսիական ոստիկանությունը համագործակցում էր նացիստների հետ: Նա նկատել է, որ ֆրանսիացիները չեն կարող «հպարտությունը կառուցել ստի վրա»:
Պարբերականը նշում է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայից նացիստական ճամբարներ է ուղարկվել ավելի քան 76.000 հրեա:
Հայտնի է, որ սարսափելի դեպքերից կես դար անց Ժակ Շիրակը դարձել է Ֆրանսիայի առաջին նախագահը, որը խոստովանել է, որ իր երկիրը բացասական դերակատարում է ունեցել Հոլոքոստի հարցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ