Պուտինի մտերիմի դուստրը միանում է Խոդորկովսկուն
2011 թվականին Ռուսաստանից հեռացած Օլգա Լիտվինենկոն, որը Պուտինի շտաբի նախկին ղեկավարի եւ մտերիմի՝ Վլադիմիր Լիտվինենկոյի դուստրն է, հայտարարել է, որ միանում է Միխայիլ Խոդորկովսկուն` պուտինյան ռեժիմի դեմ պայքարելու եւ Ռուսաստանը բռնապետությունից եւ երկաթյա վարագույրից ազատելու համար:
Այս մասին նա խոսել է Дождь հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: Լիտվինենկոն ցանկանում է Խոդորկովսկու հետ աշխատանքի շնորհիվ հասնել նրան, որ «Ռուսաստանն ընտրի զարգացման ժողովրդավարական ճանապարհը, որ դատարաններն իրոք անկախ լինեն, որ իրավապահ համակարգը դադարի այլախոհների պատժիչ օղակ լինելուց»:
Top-News.am

















































