Սիրիայում պատերազմի զոհերի թիվը գերազանցել է 330 հազարը
Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խորհրդի տվյալներով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է արդեն ավելի քան 330 հազար մարդ, այդ թվում՝ մոտ 100 հազար քաղաքացիական անձ: Ինչպես կիրակի հայտնել է Լոնդոնում տեղակայված կազմակերպությունը, 2011թվականից 2017 թվականի հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում Սիրիայում զոհվել է ընդհանուր առմամբ 331 765 մարդ, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Իրավապաշտպանների հաշվարկների համաձայն՝ բռնի մահվամբ զոհված 99 617 խաղաղ բնակչից 18 243-ը երեխա է:
Զինված հակամարտության հետևանքով՝ զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ 116 774 զինծառայող և նրա աջակից, ինչպես նաև 57 հազար ապստամբ, այդ թվում՝ սիրիական ընդդիմության և «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորումների դաշինքի անդամներ:
Բացի այդ՝ սպանվել է 58 հազար ջիհադիստ, հիմնականում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կամ «Ալ Կաիդա»-ին մոտ խմբավորումների աջակիցներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ