Նոր iPhone-ները հավանաբար կներկայացվեն հոկտեմբերի 13-ին․ Apple Insider
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հաջորդ շնորհանդեսը կարող է կայանալ հոկտեմբերի 13-ին, որի ընթացքում, հավանաբար, կներկայացվեն iPhone սմարթֆոնի նոր մոդելները, հայտնում է ամերիկյան Apple Insider պորտալը։
Հաղորդվում է, որ Apple-ն այդ օրը կարող է ցուցադրել նոր iPhone 12 շարքի սմարթֆոնների մի քանի մոդել, որոնք, ըստ տեղեկությունների, հնարավոր կլինի ձեռք բերել արդեն հոկտեմբերի 16-ից:
Apple Insider-ի տեղեկություններով՝ շնորհանդեսի ժամանակ կներկայացվի միանգամից չորս մոդել՝ երկու iPhone 12` 5,4 և 6,1 դյույմ, ինչպես նաև երկու iPhone 12 Pro՝ 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով էկրանով։
Հոկտեմբերի 13-ին շնորհանդեսի անցկացնամն մասին լուրը հաստատել է նաև բլոգեր Ջոն Պրոսերը: Նրա տվյալներով ՝ iPhone 12-ը խանութներում վաճառքի կհանվի հոկտեմբերի 23-ից։
Շնորհանդեսի անցկացման վայրի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։
Անցյալ շաբաթ Apple-ը ներկայացրել է 2020 թվականի նորույթները՝ Apple Watch նորացված «խելացի» ժամացույցը, ութերորդ սերնդի iPad-ը, որն աշխատում է A12 Bionic պրոցեսորով, ինչպես նաև նորացված iPad Air-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումն անցկացվել է վիրտուալ ձևաչափով։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն