Նշվել են նիհարելուն նպաստող մթերքները
Առողջության կառավարման կլինիկայի ռուս սննդաբան Նատալյա Պուգաչովան նշել է մթերքները, որոնք կարող են օգնել նիհարելիս: Նրա խոսքերը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:
Ըստ Պուգաչովայի՝ նիհարել ցանկացողներին անհրաժեշտ է բավարար քանակությամբ բանջարեղեն ուտել: Բջջանյութի շնորհիվ այդ մթերքները լցնում են ստամոքսը և առաջացնում կուշտ լինելու զգացողություն: Բացի այդ, բանջարեղեններն ունեն ցածր կալորիականություն, հարուստ են առողջության համար օգտակար վիտամիններով և միկրոտարրերով:
Սննդաբանը խորհուրդ է տալիս օրական երեք անգամ օգտագործել մոտ 300 գրամ բանջարեղեն: Թարմ կանաչիներն իդեալական են քաշի կորստի համար, ինչպիսիք են մասնավորապես հազարը, ռուկոլան, սպանախը և նեխուրը: Պուգաչովան կոչ է անում ուտել նաև բոլոր տեսակի կաղամբները՝ սպիտակ, կարմիր, բրյուսելյան կաղամբները, բրոկկոլին, ծաղկակաղամբը: Դրանք ցածր կալորիականությամբ են և ապահովում են օրգանիզմին վիտամիններով և միկրոտարրերով:
Նիհարելու համար օգտակար բանջարեղենի ցուցակում ներառվել են վարունգները: «Դրանք նույնպես ցածր կալորիականություն ունեն՝ 100 գրամում՝ ընդամենը 15-16 կալորիա», – ասում է մասնագետը: «Ջրի և կալիումի բարձր պարունակությունը (բնական միզամուղ ազդեցություն) թույլ է տալիս չսահմանափակել այս բանջարեղենը սննդակարգում»:
Պուգաչովան խորհուրդ է տալիս ավելի հաճախ ճակնդեղ օգտագործել, որի 100 գրամում 40-50 կալորիա է: «Հում կամ եփած ճակնդեղը, նույնիսկ դրանից պատրաստված հյութը բարձրացնում է տոկունությունը, վերահսկում քաղցածությունը և ապահովում աղիների պատշաճ աշխատանքը», – բացատրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ