Թրամփն ասել է, որ Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատը տեղ-տեղ թափանցիկ է լինելու
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք վիճահարույց պատի թեմային՝ մանրամասնելով, որ պատը տեղ-տեղ թափանցիկ է լինելու:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 71-ամյա ղեկավարի խոսքով՝ մյուս մասերում պատը կլինի պողպատից ու դրանում կլինեն դռներ:
«Պատը տեղ-տեղ պետք է թափանցիկ լինի, որպեսզի կարողանանք դրա միջով տեսնել: Բայց այն հատվածներում, որտեղ պատը թափանցիկ չի կլինի, կարող է պողպատից կառուցված լինել: Այդտեղ կլինեն դռներ, որպեսզի հնարավոր լինի տեսնել՝ ինչ է կատարվում պատի մյուս կողմում»,-ասել է Թրամփը:
Միացյալ Նահանգների նախագահը բացատրել է, որ թափանցիկ պատը թույլ չի տա, որ սահմանի մյուս կողմից մեքսիկացիները թմրանյութով ծանրոցները նետեն ԱՄՆ տարածք:
Նա նաև մանրամասնել է, որ պատի թափանցիկ հատվածը կարող է ունենալ 1.100-1.400 կմ երկարություն:
Թրամփի կարծիքով՝ ամենևին էլ պարտադիր չէ, որպեսզի պատը կառուցվի Մեքսիկայի հետ սահմանի ամբողջ երկայնքով: Ըստ ղեկավարի՝ բավական է 3.200 կմ, մինչդեռ մնացած հատվածները կփակեն բնական պատնեշները՝ սարերն ու գետերը:
Թրամփը նաև ասել է, որ ամենևին էլ չի կատակել, երբ հայտարարել է, որ պատի վրա մտադիր է արևային մարտկոցներ տեղադրել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ