Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունն առ այն, թե ինքը պատրաստվում է չեղարկել Ղրիմի միացման ու Ուկրաինայի արևելքում հակամարտության համար Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, այս մասին 71-ամյա ղեկավարն ասել է նախագահական ինքնաթիռում՝ Փարիզ թռչելու ճանապարհին:
«Ներկայում մենք շատ լուրջ պատժամիջոցներ ենք սահմանել Ռուսաստանի դեմ: Ես երբեք չեմ մտածել դրանք չեղարկելու մասին»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը մտադիր չէ չեղարկել պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ ամեն ինչ չի լուծվել Միացյալ Նահանգների ու Ուկրաինայի «սրտով»:
«Ես տեսել ու կարդացել եմ հոդված այն մասին, որ Թրամփն ուզում է չեղարկել պատժամիջոցները: Ես շատ գումար եմ վաստակել: Ես հրաշալի գործարքներ եմ կնքել: Ահա թե ինչ եմ ես արել: Էլ ինչո՞ւ չեղարկեմ պատժամիջոցները, եթե դրա դիմաց որևէ բան չեմ ստանալու»,-բացատրել է նախագահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ