Լավրով. Մենք Ասադին չենք աջակցում
Մոսկվան չի աջակցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ հավատարիմ է ՄԱԿ ԱԽ–ի բանաձեւին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով՝ Սիրիայի եւ նրա առաջնորդի ճակատագիրը կարող է որոշել միայն այս երկրի ժողովուրդը։ «Մենք Ասադին չենք աջակցում, մենք հավատարիմ ենք ՄԱԿ ԱԽ–ի բանաձեւերին։ Սիրիայի դեպքում այնտեղ սեւով սպիտակի վրա նշված է՝ Սիրիայի ճակատագիրը կարող է որոշել միայն սիրիացի ժողովուրդը»,– ընդգծել է նախարարը։

















































