Մեքսիկայում հանցագործներից փախած ոստիկանները 27 տարվա ազատազրկման են դատապարտվել
Մեքսիկայի դատարանը 6 ոստիկանների 27 տարվա ազատազրկման է դատապարտել՝ հանցագործներից փախչելու պատճառով։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Excelsior-ը։
2016 թվականին տեղի բնակչի զանգով ոստիկանները Սինալոա նահանգի Քրիստո Ռեյ քաղաք են ժամանել։ Դեպքի վայրում տեսնելով հանցագործների մի քանի բեռնատարներ, որոնք երիտասարդի էին առեւանգում, ոստիկանները հետ են վերադարձել։
27-ամյա տղամարդու առեւանգման, ինչպես նաեւ ոստիկանների փախուստի տեսագրությունները տարածվել են սոցկայքերում։ Բացի այդ, տեսանյութը ապացույց է դարձել դատարանի դահլիճում։
Բարձրաստիճան ոստիկանները փորձել են բացատրել իրենց ենթակաների փախուստի պատճառը հատուկ ռազմավարությամբ, որը կիրառվել է հանցագործների մեծ թվի պատճառով, բայց դատավորը չի ընդունել արդարացումները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ