Դոնալդ և Մելանյա Թրամփերը ժամանել են Փարիզ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ այցի շրջանակում ղեկավարին ուղեկցում է առաջին տիկին Մելանյա Թրամփը:
Աղբյուրը նկատում է, որ թե՛ Թրամփի, թե՛ նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի համար այս հանդիպումը կարևոր է, քանի որ երկուսն էլ նորընտիր ղեկավարներ են ու իրենց դիրքերն ամրապնդելու կարիք ունեն:
Մակրոնի համար առաջնային է միջազգային քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներում իր երկրի դերակատարումը բարձրացնելը, մինչդեռ համաշխարհային առաջնորդների շարքում մի տեսակ մեկուսացած Թրամփի համար՝ օտարերկրյա բարեկամ ձեռք բերելը:
Երկու ղեկավարների միջև քննարկվելիք թեմաների շարքում կլինեն այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ Փարիզն ու Վաշինգտոնը տարակարծիք են:
Աղբյուրը հավելում է, որ փարիզյան այցի ընթացքում Թրամփը կնոջ հետ կանգ կառնի 17-րդ դարի Hotel des Invalides հյուրանոցում: Նախատեսված է, որ այցի առաջին օրը նախագահները կանանց հետ կընթրեն Էյֆելյան աշտարակի 2-րդ հարկի ռեստորանում:
Բացի այդ, Փարիզում Թրամփը կմասնակցի Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ