Աղոթում ենք, որ Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը․ Գարեգին Բ
Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք բերում ուսանող եւ աշակերտ մեր զավակներին եւ կրթական գործի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով:
Դարեդար մեր ժողովուրդը սիրո եւ մեծարումի զգացումով է ապրել գիտելիքի ու դպրության հանդեպ, պահպանել այն հակառակ ամեն փորձության եւ ավանդել մեզ իբրեւ անգին ժառանգություն, որը եւ դարձել է մեր հարատեւության գրավականներից մեկը։
Աշխարհում այսօր տարածված համավարակի հետեւանքով բազում մարտահրավերներ են առաջ եկել, դժվարություններ են հառնել նաեւ մեր կրթական հաստատությանց առջեւ ուսումնական գործընթացում։ Մենք աղոթք ենք վերառաքում առ Բարձրյալը, որ անխոչընդոտ մեկնարկի ուսումնական տարին եւ մեր զավակներին տոգորի նոր հույսերով, ուսումնատենչ ոգով ու աննկուն ջանասիրությամբ, որպեսզի գիտելիքն ու իմացությունը, հոգեւոր եւ բարոյական արժեքները շարունակաբար առանցքային եւ հիմնարար լինեն մեր ժողովրդի կյանքում։
Աղոթում ենք, որ Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը ու զորակից լինի մեր մանկավարժներին եւ կրթության գործի բոլոր մշակներին իրենց նվիրական եւ պատասխանատու կոչման եւ առաքելության մեջ:
Թող մեր Տիրոջ՝ Հիսուսի Քրիստոսի աստվածային սերն ու Սուրբ Հոգու առատ շնորհները միշտ մեր ժողովրդի հետ լինեն, ամեն»:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ