Ղրղզստանը դրախտ է դառնում բիզնեսի համար. Աթամբաևն ամերիկացիներին համագործակցելու կոչ է հղել
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն առաջարկել է ԱՄՆ խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներին ուսումնասիրել համագործակցության և երկրում փոխշահավետ նախագծերի իրականացման հնարավորությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բիշքեկում անցկացվում է պատմության մեջ առաջին Ղրղզստան-ԱՄՆ գործարար համաժողովը՝ խոշոր ամերիկյան ընկերությունների, ինչպես նաև երկու երկրների պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ամերիկյան պատվիրակության կազմում են AGCO, Baker & McKenzie և General Electric ընկերությունների ներկայացուցիչները, Ամերիկա-ղրղզական գործարար խորհրդի հիմնադիր անդամները, AES, Mobilized Construction, American Councils for International Education, Coca-Cola և այլ ընկերությունների ներկայացուցիչներ:
«Ղրղզստանն արդեն դրախտ է դառնում բիզնեսի համար, ազատ երկիր, որտեղ կարելի է ներդրումներ անել և մեծ գումարներ վաստակել՝ աշխատելով ազնիվ և թափանցիկ»,- հայտարարել է Աթամբաևն ԱՄՆ առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ