ԵՊՀ-ում ուսման վարձերը թանկացել են. Hraparak.am
Երեւանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետներում ուսման վարձերը թանկացրել են։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Կայքը ներկայացրել է այն ուսումնական ծրագրերն ու ֆակուլտետները, որտեղ ուսման վարձը թանկացել է։ Ի դեպ, նշենք, որ ուսման վարձերը թանկացել են առնվազն 70, առավելագույնը՝ 160 հազար դրամով։
Մասնավորապես, «Մաթեմատիկա», «Մեխանիկա», «Ֆիզիկա», «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Կիսահաղորդիչների ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցություն եւ ազդանշանների մշակում», «Քիմիա» եւ «Սննդի անվտանգություն» ուսումնական ծրագրերի վարձավճարը թանկացել է 70 հազար դրամով, «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» ուսումնական ծրագիրը՝ 100 հազար, «Ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկան»՝ 110 հազար դրամով եւ նախկին 540 հազար դրամի փոխարեն դարձել է 650 հազար։
«Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» եւ «Տեղեկատվական անվտանգություն» ուսումնական ծրագրերինը՝ 160 հազար դրամով։ Այսինքն՝ 2019-2020 ուստարում այս ծրագրերի ուսվարձը եղել է 540 հազար, այժմ դարձել է 700 հազար դրամ։ Նկատենք նաեւ, որ նախկինում սույն ֆակուլտետներում նվազագույն վարձը եղել է 430 հազար դրամ, այսինքն՝ առանց այդ էլ մեծ գումար է կազմել տարվա համար։
Կայքը կապվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչով են պայմանավորված այս թանկացումները, սակայն Գեւորգյանն ասաց, որ այս թեմայով հազար անգամ պարզաբանում է տվել։ «Նայեք մամուլում»,- ասաց ու անջատեց հեռախոսը, ապա ինքը զանգահարեց եւ առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։
Կայքի տեղեկություններով, ուսման վարձերի բարձրացման ոչ մի հիմնավորում համալսարանը չունի՝ ամեն ինչ արվել է մոտավորապես եւ կամայականորեն։
Ոչ մի հստակ հաշվարկ չկա, թե որ մասնագիտության ուսուցումն ինչ արժե, հիմնականում ելնում են պահանջվածությունից եւ վճարելու պատրաստ մարդկանց առկայությունից։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն